Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ներողություն խնդրել…. դառնալով Լուլու

top-news.am-ը գրում է.

Դատելելով իմքայլականների վարքագծից, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խմբացությանը սատարել Անդրանիկ Քոչարյանին, հանկարծ դեմ չխոսել, չդատապարտել. Վարչապետը «տղամարդկային կեցվածք» ընդունեց ու ստիպեց ֆերմային դա անել։ Մի զգալի մասը, իհարկե, լռում է, այդպես արտահայտելով իր անհամաձայնությունը՝ թե Անդրանիկ Քոչարյանին, թե շեֆին՝ Փաշինյանին։ Մի մասն էլ սրբորեն կատարում է շեֆի «տղամարդկային հրամանը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եւ կա Սասուն Միքայելյան, ով տղամարդկություն ունեցավ եւ հայտարարեց, թե ներողություն է խնդրում՝ այլոց փոխարեն։ Սասունի արաքը գնահատվեց, Սասունի քայլը կհիշվի։

Մնացածի պահվածքը եւս  կհիշվի՝ Աբաջյան Գոհարի ամուսնունը, Լուլուինը եւ այլն։

Նիկոլն այս դրվագում իրեն պահեց Լուլուի պես, եւ մեծ հարց է, ով է իսկական Լուլուն։
Նիկոլ Փաշինյանն Անդրանիկ Քոչարյանի արարքը պետք է դատապարտեր որպես վարչապետ, որպես քաղաքական ուժի առաջնորդ, եւ ի վերջո, նա հինգ տարի Արփինե Հովհաննիսյանի հետ աշխատել է նույն Ազգային ժողովում, եղել նրա գործընկերը: Նա անգամ չկարողացավ Սասուն Միքայելյանի օրինակին հետեւել: Ներողություն, ի վերջո, խնդրում են ուժեղները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բնականաբար, Անդրանիկ Քոչարյանին չդատապարտած եւ աջակցած իմքայլականներն իրենց դրեցին բոլորովին այլ հարթությունում: Նրանք արդեն պետք է հասկանան, որ իրենց այս քայլով շատ բան կորցին, առաջին հերթին մարդկային կարեւոր որակներ: Ի վերջո լավ վարչապետ, պատգամավոր, բժիշկ, հովիվ, մանկավարժ, ծրագրավորող լինելուց առաջ պետք է մարդ լինել:

Հանուն շեֆին քծնելու, հանուն թիմակցին ամեն գնով արդարացնելու մի կորցրեք մարդկային որակները: Ի վերջ, մի օր այլեւս կառավարությունում չեք լինելու, պատգամավոր չեք լինելու, կառավարող կուսակցության անդամ չեք լինելու: Մի՞թե չեք ուզում ձեր գլուխը բարձր քայլել Երեւանի եւ երկրի մյուս քաղաքների փողոցներում:
Իսկ Նիկոլ Փաշինյանի քայլը վատ, շատ վատ մեսիջ էր քաղաքական դաշտին, ամբողջ հանրությանը: Երկիրը մտնում է մի դաշտ, որտեղ դեռ երբեք չէր եղել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով