«Ժողովրդավարություն թէ մոլորություն».Նունե Ներսիսյան

Ժողովրդավարություն թէ մոլորություն

Նոր հեղափոխական Հայաստանը ըստ իս դասվում է աշխարհի ամենահետամնաց
երկրների շարքում : Բացատրեմ թէ ինչու : Արդեն շուրջ մեկ ու կես տարի է օրենքը թելադրում է փողոցը : Ամենուր հակասահմանադրական գործողություններ են` որոնք նույնպես թելադրվում է փողոցում`մի խումբ մոլորված մարդկանց կողմից: Այս ամենը հակասում է ժողովրդավարությանը:
Ժողովրդավարություն, որի ժամանակ այակարծիք մարդկանց կամ ձերբակալում են կամ ենթարկվում են զոմբիների հալածանքներին : Հիմա ճիշտ ժամանակն է , որ ժողովուրդը դեմ կանգնի բռնություններին , ամբոխի ճնշումներին , խելագար մարդկանց` որոնք տանում են պետականության կործանման: Մեր հասարակության մեջ դեռ կան մոլորված մարդիկ ,ովքեր սպասում են վաչապետի խոստացած հրաշքին : Բայց պետք է յուրաքանչյուրս ստանձնենք այդ մարդկանց բացատրել և փաստերը ցույց տալ որպեսզի իրականության զգացողությունը չկորցնեն ու երկիրը չգնա կործանման : Պետք է այդ մարդկանց հասկացնել , որ ժողովուրդը ունի կամք , միտք և կան մարդիկ ` ովքեր պատրաստ են դիմադրել և պայքարել մեր պետության համար : Ժամանակն է դեմագոգների դեմ խոսեն ռեալ մտածող մարդիկ , փոխել նրանց մտածողությունը: Այլևս ժամանակը աշխատում է ի վնաս մեր հայրենիքի , մեր
պետականության : Պետք է անհապաղ ազատվել այս կեղծիքից :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Երբ դադրում ես իրավիճակը փոխել, հենց իրավիճակն է քեզ փոխում :

Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով