Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար.Կարեն Վարդանյան

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ  Կարեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար: Այո, հենց Սերժ Սարգսյանին, որովհետև նրա օրոք պլանավորվեց ու նախաձեռնվեց այս կարևոր միջոցառումը, նրա ջանքերով ձեռք բերվեցին պայմանավորվածությունները աշխարհի առաջատար ընկերությունների հետ, նրա օրոք կառավարությունը ընդունեց որոշում այս միջոցառումը անցկացնելու համար և կատարվեց նախնական գումարային փոխանցումը: Եկեք ուղղակի ազնիվ լինենք ու ընդունենք սա:
Պատմությունը հնարավոր է կեղծել, բայց մարդկանց հիշողությունը ջնջելը հնարավոր չէ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով