«Երեխայիս տեղը հայտնել են».Հայկուհի Խաչատրյան

«Երեխայիս տեղը հայտնել են»․ Մահացած նորածնի մայրը՝ Խաչատրյան Հայկուհին նոր տեղեկություններ ունի իր փոքրիկի գտնվելու վայրից։ Նա վստահաբար պնդում է, որ իր երեխան ողջ է, պարզապես նրանց խաբում են՝ ասելով, թե նորածինը մահացել է։

Հայկուհին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր ձեռքով կարված, ծննդատնից նորածնին դուրս գրման համար նախատեսված իրերի լուսանկարները, որոնք ցավոք սրտի, այդպես էլ չօգտագործվեցին։ Լուսանկարներին կից կատարել է հետևյալ գրառումը․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Չնայած լավ լուրի հույս չունեմ , բայց․․․ Ընկերներ, ինձ ուժ տվեք, պիտի գնամ երեխայիս մասին լուր իմանալու։ Երեխայիս տեղը հայտնել են ։ Իմ ձեռքով կարված իրերը ձեռքիս են։ Չգիտեմ՝ նրան ողջ, թե մահացած կտեսնեմ։ Տականքներ, դուք հատ հատ պատասխան էք տալու․․․»։

Ավելի ուշ նա գրել է.

«Այսօր ևս այցելեցինք դատաբժշկական հիվանդանոց ։ Բանկայով մի քանի օրգան ցույց տվեցին ։ Մարմին չկա ։ Բոլորը ապշած են» ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով