«Դե պատկերացրեք էս մարդը իրա մանիպուլյացիաները և շոուները երբվանիցա սկսել».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է,

«Բա,որ էդքան Նիկոլը ուրախացելա Իրանի ու Սինգապուրի ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու համար կամ ուրախացելա,որ շատ ղեկավարներ են այսօր եկել Երևան ԵԱՏՄ-ի համար,ի՞նչի չի հիշում,երբ 2013թ Սերժ Սարգսյանը Մաքսային Միության համաձայնագիրն էր ստորագրում նա դեմ էր խոսում և քննադատում Նախագահի այդ քայլը: Նույնիսկ արձագանքելով այն ժամանակվա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ասում էր, որ ԱՄՆ սահմանադրության համաձայն, ԱՄՆ նախագահը կարող է օգտագործել երկրի զինուժը առանց Կոնգրեսի համաձայնության, բայց միևնույնն է՝ Բարաք Օբաման, ով «մի քիչ ավելի լեգիտիմ ընտրություններով է ընտրվել քան Սերժ Սարգսյանը», Սիրիայի խնդրի հետ կապված որոշեց այնուամենայնիվ դիմել Կոնգրեսին, գիտակցելով, որ գործ ունի երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող խնդրի հետ:

Կամ ասում էր «Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունները և Էդվարդ Նալբանդյանի այցերը դեպի արևմուտք՝ ափալ-թափալ այցերը, երբ Հայաստանի արտգործնախարարը շատ դեպքերում ստիպված է վազել Եվրոպացի պաշտոնյաների հետևից, շատ կարևոր և հրատապ հարցեր են առաջացնում»:
Կամ ասում էր «Չի կարող լինել արտաքին քաղաքականություն` ի հաշիվ ինքնիշխանության: Մեզ համար Հայաստանի ինքնիշխանությունն անսակարկելի արժեք է, և դա արձանագրված է ՀՀ սահմանադրության 1-ին հոդվածում, որն, ի դեպ, ենթակա չէ փոփոխման»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ ամենից հետաքրքիրը այն էր,որ 2013-ին Նիկոլը ասում էր «Չի բացառվում, որ միանալով Մաքսային միությանը` Սերժ Սարգսյանը հետապնդում է շատ կոնկրետ, որոշակի ներքաղաքական նպատակներ` սրանից բխող հարակից հետևանքներով»

Դե պատկերացրեք էս մարդը իրա մանիպուլյացիաները և շոուները երբվանիցա սկսել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով