«Դեպի ուր՞ ենք գնում հայ ժողովուրդ».Նունե Ներսիսյան

ԴԵՊԻ Ո՞ՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ, ՀԱ՛Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Նայելով այսօրվա իրադարձություններին՝ կարող եմ փաստել, որ ես ճիշտ էի: Հոգեհուզական ֆոնի վրա մեր հասարակությունը բաժանվել է մի քանի խմբերի: Մեղավորները երևի թե էլի «նախկին իշխանություններն» են, ինչպես ասում է մեր «Պապ թագավորը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի մասը հակառուսական ակցիաներ է անում՝ չմտածելով վաղվա օրվա մասին, մի մասն արդարացի պահանջում է Սորոսի ֆոնդի փակումը: Մարզերում պահանջում են մարզպետի հրաժարակաը, ով իր քմահաճույքով որոշումներ է կայացնում, սևազգեստ մայրերի պահանջները չեն բավարարվում, փոխարենը նրանց հայհոյում են իշխանական ֆեյքերը, դատավորներն իրենց հարց տալու համար երիտասարդների ճակատագրերի հետ են խաղում:

Եվ այսպես ո՞ւր, դեպի ո՞ւր ենք գնում, հա՛յ ժողովուրդ: Չեմ էլ ուզում պատկերացնել, որ դժվար է սթափ մտածել, դժվար է վերլուծել, դժվար է հիպնոսից արթնանալ: Կարծում եմ, որ համախմբման ժամանակն է: Այո, համախմբման, ու պետք է բոլորը համախմբվեն՝ հանուն մեկ գաղափարի, հանուն Հայաստանի, Արցախի և մեր ազգի: Սերը հայրենիքի հանդեպ պառակտում չի ճանաչում, ով նրա համար չի անում ամեն ինչ, չի անում ոչինչ: Մեր հայրենիքին անհրաժեշտ է առողջ հասարակություն՝ առանց հիվանդների: Իսկ հիվանդների մասին կարելի է մտածել՝ կա՛մ բուժել, կա՛մ մեկուսացնել:

Հ.Գ. Երբեք մի կորցրեք հույսն ու հավատը դեպի լավը: Քանի որ ամենամռայլ գիշերից հետո բացվում է պայծառ օր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ   Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով