Ասվե՞լ է «պարոն մարզպետ», թե՞ ոչ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկվանից սոցցանցերը փոթորկվել էին Նիկոլ Փաշինյանի կողմից Բակո Սահակյանին ընդունելիս Արցախի դրոշի բացակայությունից, եւ բոլորը պնդում էին, որ Փաշինյանը Բակո Սահակյանին ասել է՝ «պարոն մարզպետ»։ Իրականում ձայնագրությունն այնքան ցածր է, որ թվում է, թե հենց այդպես է դիմում։

Երեկ մենք փորձեցինք վարչապետի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանից ճշտել. ասվե՞լ է «պարոն մարզպետ», թե՞ ոչ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ոչ, մեր հաղորդագրությունում արձանագրված է` «պարոն Սահակյան»»:

Չի՞ եղել նման արտահայտություն։ «Կարդացեք հաղորդագրությունը»: Մենք կրկին լսեցինք՝ իրոք, ասում է․ «Հարգելի պարոն նախագահ, պարոն Սահակյան»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով