Փաշինյանը մտադիր է ԱԳՆ-ին պաշտոնանկ անել․ «Փաստ»

Загрузка...

«Փաստ»-ը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի մոտ մի քանի անգամ բարձրացվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնանկության հարցը:

Թեման կապված է եղել այս կամ այն խնդրում ունեցած շոշափելի բացթողումների հետ, որոնց կապակցությամբ խնդիրներ են ծագել մեր միջազգային գործընկերների հետ:

Մեր աղբյուրների պնդմամբ, այս օրերին հարցը կարծես նորից օրակարգ է եկել, քանի որ վարչապետը պարզապես զայրացած է Արցախյան հարցի հետ կապված առկա զարգացումների ու հատկապես Ռուսաստանի դիրքորոշումների առումով։ Այսպես, օրերս «Վալդայ» ակումբի հերթական քննարկման ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդես եկավ բավական անսպասելի ու կոշտ հայտարարությամբ՝ նշելով, թե «ԼՂՀ բանակցային գործընթացը մտնում է փակուղի»:

Հիշատակելով Փաշինյանի հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», Լավրովը փաստացի հասցեական մեղադրանք է հնչեցրել Հայաստանի հասցեին: Ընդ որում, երևի թե առաջին անգամ:

Եվ ահա, մեր աղբյուրների պնդմամբ, այս հայտարարությունից հետո զայրացած Փաշինյանը մտադիր է Զոհրաբ Մնացականյանին ազատել ԱԳ նախարարի պաշտոնից, քանի որ պատշաճ աշխատանք չի կատարվել Ռուսաստանի հետ և լիարժեքորեն չի ներկայացվել վերոնշյալ հայտարարության իմաստն ու ընդհանրապես Հայաստանի ներկայիս իշխանությունների դիրքորոշումները:

Ի վերջո, նորություն չէ, որ տարիներ շարունակ բանակցային գործընթացը խափանել ու պատերազմատենչ հռետորաբանությամբ մշտապես աչքի է ընկել Ադրբեջանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

«Իմ քայլը»դաշինքից ադրբեջանասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը քննարկում է դպրոցներում միասեռականության, սեռափոխության և այլ այլասերումների ու պղծությունների վերաբերյալ դասաժամերի ներմուծման անհրաժեշտության հարցը

17.02.2020

«Բա Սերժ Սարգսյանը թույլ կտար,որ Ալիևը մոռանա Սումգաիթն ու Բաքվի ջարդերը,Թալիշը ու ապրիլյանը».Վահան Բաբայան

15.02.2020

Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» վերջին սերնդի ամենագնացով, թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը

19.02.2020

Տեսաք չէ՞՝ վերջում Ալիևը ինչ ասեց, որ իբր 19-րդ դարի սկզբին Երևանի բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են եղել

16.02.2020

«Լուսանկարում երեկ զոհված սպան է՝ Հայկ Ասրյանը, ով ոսկե մեդալով էր ավարտել դպրոցը».Արմեն Աշոտյան

15.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...