Իրականում աննախադեպ դավադրություն է այսօր տեղի ունեցել.Արեգնազ Մանուկյան

Загрузка...

Իրականում աննախադեպ դավադրություն է այսօր տեղի ունեցել։

Առաջին շոկային դրվագը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը Արցախի դրոշի բացակայությունն էր։ Բայց դե որպես մխիթարանք կարծեցի, թե կսկսեն արդարանալ՝ պռոտոկոլային բաց է եղել, միտումնավոր ոչինչ չկա և այլն և այլն։

Բայց հանդիպման տեսանյութը դիտելիս ուղղակի ցնցվեցի։ Չէի ուզում հավատալ նրան, ինչ ականջներս լսում էին։
Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանին անվանեց Արցախի մարզպետ, ասելով՝ հարգելի պարոն նախագա՛հ, հարգելի մարզպե՛տ․․․

Եվ դա անում էր դեմքի ճղճիմ արտահայտությամբ ու դավաճանական ներքին գոհունակությամբ։

Անմիջապես ստուգեցի վարչապետ Փաշինյանի պաշտոնական կայքը, տեսնեմ նրա խոսքը գրված է՝ հարգելի պարոն նախագա՛հ, հարգելի պարոն Սահակյա՛ն․․․

Ժողովո՛ւրդ, սա ի՞նչ է, սա ո՞վ է, ի՞նչ ծրագրով է բերվել իշխանության․․․ սթափվե՛ք, արդեն կարմիր գծեր եք անցնում։
https://www.youtube.com/watch…

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...