Ո՞վ է սրա պատասխանատուն, անփութություն, թե՞ ծրագրավորված գործընթաց

Արմեն Մանուկյանը ֆեյսբուքյան  իր  էջում գրում է․

«Այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Չեմ խորանում հանդիպման բովանդակության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետաքրքիր մի բան կա, որը արժանի է ուշադրության: Հանդիպմանը տեղադրված էր միայն ՀՀ դրոշը, բացակայում էր Արցախի Հանրապետության դրոշը: Սա արդյո՞ք պատահականություն է. վերջերս լայն տարածում գտած քարոզչական առումով, որ Արցախը ՀՀ մարզ է:

Ո՞վ է սրա պատասխանատուն, անփութություն, թե՞ ծրագրավորված գործընթաց:Վարչապետը պետք է տա հստակ բացատրություն. Արցախի հարցում խաղեր տալ չկա: Սթափվե՛ք»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով