«Բժշկին հանել վիրահատությունից և տանել հարցաքննության`դա մարդու իրավունքի խախտում է».Նունե Ներսիսյան

Արա Բաբլոյան ` մարդ,ով հազարավոր կյանքեր է փրկել,հազարավոր ընտանիքների ճրագ է վառել,ով իր ամբողջ կյանքում միայն աշխատել և ներդրումներ է ունեցել առողջապահական ոլորտում:

Շատ ցավալի է ,որ այսօր աբսուրդի ժանրի մեջ ենք ապրում:Բժշկին հանել վիրահատությունից և տանել հարցաքննության`դա մարդու իրավունքի խախտում է:Այն կարող էր բերել հիվանդի մահվան: Մահվան`որի դեպքում էլի կմեղադրվեր բժիշկը: Անմարդկային, բոլոր տեսակի նորմերից վեր ,աննկարագրելի արարք:Հերթական անգամ իշխանական բռնապետերը ապացուցեցին ,որ մարդու առողջության պետական գնահատականը զրո է:Սա գործնական ապացույց է և
բացարձակ զարմանալու չէ:Չէ որ Արա Բաբլոյանը այսօր մեղադրվում է իշխանությունը յուրացնելու մեջ:Այո իշխանությունը`ինչը ավելի կարևոր է ,քան ասենք փրկել մի երեխայի կյանք: Բայց պարոնայք շատ շուտ եք մոռանում իշխնությունը փողոցում ո՞վ յուրացրեց ,շուտ եք մոռանում ո՞վ փողոցով օրենսդիրը զավթեց հոկտեմբերի 2 ին,մոռանում եք ,որ մենք հիշողության հետ խնդիր չունենք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համոզված եմ եթե այսօր իրեն մեխադրողներից յուրաքանչյուրը դիմի մեր հարգարժան բժշկին ,նա էլի մեծ սիրով կփրկի նրանց երեխաների կյանքը:

Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ   Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով