Օր օրի մոտենում ենք աղետին ու մեծ ողբերգությանը, օր օրի իշխանական թիմի պետականակործան ծրագրերն ավելի իրական ու նպատակային են դառնում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասված է.

«Համենայն դեպս մի հարցում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները մաքսիմալ մոտեցել են անկեղծ լինելուն։ Նրանք այլևս չեն թաքցնում, որ մերժում են թե՛ պետական ինստիտուտների գոյությունը, թե՛ պետության գաղափարն ինքնին։ Նախկինում, երբ ընդդիմադիր էին կամ այսպես կոչված «քաղհասարակության ներկայացուցիչ» (կարդա՛օտարերկրյա գործակալ), այդ փաստը քողարկվում էր պետական իշխանությունը քննադատելու անհրաժեշտությամբ։ Իբրև թե դա է ցանկացած ընդդիմադիր գործչի պարտականությունն ու գործը։ Բայց հիմա այդ «հիմքով» ծածկվելն այլևս անհնար է, մեծ հաշվով՝ նաև ոչ անհրաժեշտ։ Ումի՞ց թաքնվեն կամ թաքցնեն իրենց պետականակործան մտքերն ու գաղափարները։ Ինձնի՞ց։ Քեզնի՞ց, հարգելի ընթերցող։ Թե՞ ամեն օր այս խնդիրների մասին խոսացող բազմաթիվ այլ մարդկանցից, որ նախկին ու սև են հռչալվել։ Ախր թիրախը հենց մենք ենք՝ մարդիկ, ովքեր հասկանում են, որ Գյումրուց Երևան քայլածների նպատակը պետության ոչնչացումն է։

Հիմա նստած մտածում եմ՝ ինչու՞ ենք զարմանում, որ Հրայր Թովմասյանի սանիկներին ձերբակալում են։ Միթե՞ պարզ չէր, որ փաշինյանական պետականակործան թիմին ընդդիմացողների դեմ օրենքի դաշտում չեն պայքարելու։ Օրենքն ինքն է պետություն պահող կարևոր գործոն։ Ինչպե՞ս կարող են նրանք օրենքով պետություն քանդել։ Բացառված է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով