«Պեկինյան բադը» և հայ-չինական օրակարգը․Վահան Բաբայան

Ռեֆորմիտների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը գրում է

—Հոկտեմբերի 1-ին մեր բարեկամ երկրի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման տոնն է և շատ հետաքրքիր է մեր թավշյա կառավարությունը հիշու՞մ է Չինաստանի կարևորության մասին:Կարդալով թավշյա կառավարության ծրագիրը տպավորությունը այն է,որ Չինաստանը մեզ համար շարքային երկիր է:

«Չինաստանի հետ բարեկամական հարաբերություններին բնորոշ բազմաոլորտ լայն համագործակցություն ծավալելու և ընդլայնելու, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ բարեկամական և փոխշահավետ փոխգործակցությունը զարգացնելու ու խորացնելու ուղղությամբ…»
Սա այն տողերն են,որոնք նվիրված են հայ-չինական հարաբերություններին Նիկոլի կառավարության 2019 ծրագրում:Մի քանի տող այն էլ նման կարևոր պետությունների մասին,հատկապես Չինաստանի պարագայում,որի հետ մեր հարաբերությունները միշտ եղել են շատ կարևոր և առանցքային:

Մենք միշտ խոսում ենք ՌԴ թե ԱՄՆ,միշտ ռուսնա մեզ համար լավ թե՞ ամերիկացին կամ եվրոպան,բայց մոռանում ենք աշխարհի առաջատար պետության Չինաստանի մասին:

Մի պահ կտրվելով մեր ներքին խայտառակ վիճակից ասեմ,որ չնայած նրան,որ Նիկոլը 2019 մայիսին հանդիպել է չինական խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ Պեկինում մասնավորապես չինական մի քանի խոշոր ընկերությունների` Ganergy Heavy Industry Group, Hajer, Սինձյան նահանգում գործունեություն ծավալող «Չժեն Ի» և MZTL ընկերությունների ղեկավարների հետ,բայց 2019 թ. Չինաստանի հետ մեր առևտրի տեսակարար կշիռը հասել է 12.2 %-ի, այսինքն անկում է ապրել Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունը ` 22%-ով:
Ավելին Նիկոլի չինական այցից հետո ասում էին,Չինաստանը պատրաստ է ներդրում ունենալ «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության մեջ:Որևէ տեղ կրկին նման լուր չկա ի՞նչ եղավ էդ պատմությունը:
Փաշինյանը ասում են այդ համատեքստում փորձել է նաև չինական միլիարդներ ներգրավել Իրան-Հայաստան երկաթուղու համար, սակայն ապարդյուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ օրինակ Սերժ Սարգսյանը 2015թ այցելելով Պեկին ստորագրել է կոնկրետ փաստաթղթեր,որոնք կարելի է համարել մեծ արդյունք և որը չի գովազդվել,ինչպես Նիկոլի համտեսած բադը պեկինյան ձևով,բայց վստահ եմ շատ ավելի կարևոր է եղել մեր պետության համար
մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև` քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև` զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջև Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին» հուշագիր, «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության միջև հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական բանկի միջև հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին» համաձայնագիր, «ՀՀ կառավարության` ի դեմս Ֆինանսների նախարարության, որպես վարկառու, և Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի, որպես վարկատու, միջև մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր՝ կառավարության արտոնյալ պայմաններով» վարկային համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Չինաստանի ազգային էներգետիկայի կազմակերպության միջև ատոմային էներգիայի ծրագրերում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր

Մի խոսքով Նիկոլի պարագայում այցեր,ֆոտոներ,սելֆիներ,ճաշեր,բայց արդյունքը զրո,ինչպես Պեկինի պարագայում,այնպես էլ Սինգապուրի,չմտածեք թե էս այցը մեզ լուրջ բաներա տալու,դատարկ և անբովանդակ իրականություն,սա է:Ստեղ կարևորը մի քանի ֆոտո լինի և մի քանի ասելու բան պողոսների համար,մնացծը ո՞վ պետքա հիշի,ինչպես անցավ այս կամ այն այցը և ի՞նչ օգուտ այն տվեց մեր հանրապետությանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով