Քոչարյանը մնաց կալանքի տակ. ծափեր, «ուռա»-ներ «Իմ քայլ»-ում. ArmLur.am

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երեկ կայացած դռնփակ նիստի ժամանակ, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, որոշվել էր, որ պետք է առավոտյան հավաքվեն Շենգավիթի դատարանի մոտ՝ հետեւելու մարտի 1-ի գործով դատական նիստին: Պատգամավորները պատրաստակամություն էին հայտնել՝ որպես ազգընտիրներ, անձամբ լինել դատարանի բակում, որպեսզի դատավորը չկաշկանդվի եւ ճիշտ որոշում կայացնի: Սակայն առավոտյան ժամը 11-ի մոտակայքում արդեն ԱԺ-ում «Իմ քայլ»-ականները միմյանց փոխանցում էին, որ կարիք չկա դատարան գնալու: Ըստ ամենայնի, կամ արդեն սպասելի էր դատարանի վճիռը կամ ինչ որ մեկը հուշել էր պատգամավորներին, որ դատարանի բակ գնալը լավագույն տարբերակը չէ:

Նկատենք, որ այսօրվա օրը ճակատագրական էր այնքանով, որ դատարանը քննում էր առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ազատության հարցը եւ քիչ առաջ պարզվեց, որ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Լրագրողները, որ կանգնած էին «Իմ քայլը» խմբակցության մոտ, լսեցին բղավոցներ, «ուռա» բացականչություններ, երբ հրապարակվեց դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը՝ Քոչարյանին կալանքի տակպահելու մասին: Իշխող խմբակցությունում բոլորի տրամադրությունը բարձր է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով