«Փաշինյանի ընտանիքի կանանց եթե վտանգ է սպառնում, կարող են ընդհանրապես ման չգալ ՀՀ վարչապետի հետ».Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը   ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ու՞մ է պաշտպանում Փաշինյանի թիկնազորի կին թիկնապահը (լուսանկար)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ սեպտեմբերի 14-ն անցկացրեց Սևանում՝ մասնակցելով Ձկան փառատոնին…

Փառատոնի ներկաների աչքերից չէր վրիպել վարչապետի ընտանիքին ուղեկցող թինկազորի հետ շրջող մի կին, ով , ենթադրաբար, ևս անվտանգության աշխատակից է…
Որքան կարելի էր կռահել, կին թիկնապահը զբաղված էր Փաշինյանի ընտանիքի կանանց վերնազգեստների “տեղափոխումով” և նրանց սպասարկումով…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա հարց…Արդյո՞ք Հայաստանի վարչապետի ընտանիքի անդամներին պետությունը պետք է թիկնազոր տրամադրի… Երբևէ չեմ իմացել և չեմ էլ հիշում,որ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կան Սերժ Սարգսյանի ընտանիքների անդամները շրջեին թիկնազորով…

Պարոն Փաշինյանը և իր թիմակիցները ամեն ինչով պետք է տարբերվեն…Անձրևանոց բռնող ունեցող ԱԺ նախագահի կնոջից որոշել են հետ չմնալ նաև պարոն Փաշինյանի ընտանիքի կին անդամները ևս՝ իրենց հետ ման տալով “շոր” բռնող կին թիկնապահի…

Չգիտեմ ում “փառահեղ” գաղափարն է եղել Փաշինյանի թիկնազորը “գեղեցկացնել” կանանցով, բայց շատ վատ միտք և հատկապես տգեղ է դիտվում, որ այդ կին թիկնապահը սպասարկում է Փաշինյանի ընտանիքի կանանց, որոնք, եթե իրենց վտանգ է սպառնում, կարող են ընդհանրապես ման չգալ ՀՀ վարչապետի հետ, հատկապես, եթե դա պարտադիր էլ չէ…
Խորհուրդս մեկն է. մի փոքր համեստ եղեք…»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով