«Սա արդեն Ադրբեջանի կողմից բացահայտ սադրանք է ՀՀ նկատմամբ».Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է.

Այն, որ Ադրբեջանը կրկին կարող է նախահարձակ լինել, դա ինձ համար նորություն չէ, այն, որ Ադրբեջանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ «պատերազմ են սկսելու և ազատագրելու են հողերը» դա ևս նորություն չէ, սակայն ինձ համար նորություն է, որ նրանք պատերազմի վայր են մատնանշում ոչ թե «օկուպացված» տարածքներում, այլ «նրանց (մեր) տարածքում»:

Սա արդեն բացահայտ սադրանք է ՀՀ-ի նկատմամբ և Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը կորցրել է իրականության զգացողությունն ու հավատում է սեփական ստերին և միֆերին, որոնք տեսանյութերի և նկարների տեսքով ամեն օր հրամցնում են ադրբեջանական հանրապետության քաղաքացիներին, կամ այնտեղ բնակվող ժողովուրդներին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով