Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր

Սեպտեմբերի 20-ին, ժամը 07:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Թալին-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Jetta»  (վարորդ` Արմեն Ո., ծնված 1971 թ.) և «Nissan Pathfinder» (վարորդ` Տիգրան Մ., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները (Նելլի Հ., ծնված 1992 թ., Քաղցրիկ Ա., ծնված 1994 թ.) հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ:

Բժիշկները  Նելլի Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, Քաղցրիկ Ա.-ի առողջական վիճակը՝ բավարար և «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Անահիտ Թ.-ի առողջական վիճակը՝ միջին ծանրության:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով