«Ու՞ր է տանում նոր իշխանության ստերը».Հասմիկ Սարգսյան

Մեկ ու կես տարի առաջ Նիկոլը ու իր թիմակիցները կարողացան մասսայական հիպնոսի կանոնններով ժողովրդին դուրս հանել փողոց։ Նրանք հուսադրեցին, ոգևորեցին, յուրաքանչյուրին համոզեցին, որ նրանք են վարչապետը, ազգային ժողովի նախագահը, պատգամավորները, քաղաքապետը և այլն։ Ժողովրդին համոզեցին որ սիրում են նրանցից յուրաքանչյուրին։ Հարց՝ ինչպես կարելի է սիրել ամբողջ ազգին և յուրաքանչյուրին։

Ի՞նչ է Աստված եք….. Ի՞նչպես կարելի ժողովրդին օգտագործել անձնական փառքի համար։ Չէ որ նրանք օր ու գիշեր քայլեցին, փակեցին, պառկեցին, շերեփ խփեցին։ Նրանք հույս ունեին, որ Նիկոլի իշխանության բռնազավթումից հետո՝ ավելի լավ են ապրելու…. Եվ ինչ……

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չարդարացավ ժողովրդի հույսերը, նրանք խաբված են։ Խաբված են մեկի կողմից ում հավատացել ու վստահել են, ում համար արել են անհնարինը, նրան տվել են փառք ու իշխանություն և դրա փոխարեն արժանացել են ստորացման ու արհամարանքի, կյանքի պայմանների վատթարացման, նվաստացման ու անտարբերության։ Սա՞ էր ուզում հայ ազգը, սրա՞ համար դուրս եկավ փողոց հայ մարդը…..

Ո՞վ է պատասխան տալու խաբված Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացուն……

Հասմիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով