«Նիկո´լ, դու պարտված ես». Գեւորգ Գեւորգյան

Անկախության գաղափարը երբևէ այսքան արժեզրկված չէր եղել, որքան երեկ՝ պետական միջոցառումների ընթացքում: Այս ամենը ազգայինի նկատմամբ իշխանության վերաբերմունքն էր ի ցույց դնում և այն , որ ակնհայտորեն մտածողություն են ուզում փոխել, ազգայինը լիբերալիզմով փոխարինելով, ռազմիկի և հայրենիքի համար մարտնչող հերոսի կերպարը ոչնչացնելով, ասֆալտին՝ սոցիալ-տնտեսական հերոսներ կերտելով, այն դեպքում երբ մենք դեռ չավարտված պատերազմ ունենք: Սա այն վատթարագույնն է, որը կարող էր պատահել մեր ազգային ոգու հետ: Սրանք ապազգայինների ջանքերն են անշուշտ, որն իհարկե չեն հաջողելու, ընդհակառակը՝ Նիկո´լ, դու պարտված ես, պարտված, որովհետև դու պայքարդ ու իշխանություն կոչվող զենքդ ուղղեցիր ոչ թե մեր երկրի թշնամու դեմ, այլ սեփական ժողովրդի դեմ՝ բոլորին իրար դեմ լարելով, պառակտելով ու բամբասելով: Դու պայքարում ես պատերազմում հաղթած հերոսների դեմ, քո նշանառության տակ ոչ թե ամեն օր հոխորտացող հակառակորդ-թշնամին է, այլ մեր հերոսները, մարդիկ, ում կյանքի գնով դու և քո նմանները ապրելու իրավունք են ստացել և խաղաղ երկինք:
Այս ամենը մի օր ավարտվելու է իհարկե, բայց միշտ հիշվելու է, թե ինչ քաղաքական սպեկուլիացիաներով խաբեցիր ժողովրդին, հիշվելու է նաև ինչպես անկախության տոնին, անկախություն կերտողներին վարկաբեկելով հպարտ կանգնեցիր բեմին, որպես անկախության նվիրյալ, հետդ էլ մի անհայտի տանելով, որպեսզի ի լուր աշխարհի Արցախի Հանրապետության Նախագահին հայտարարի Արցախի մարզպետ, ինչպես տոնակատարություններից ընդամենը երեք օր առաջ ուղարկեցիր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը, որ հանկարծ չկարողանա գալ: Հիշվելու է նաև, թե քաղաքական նպատակներով ինչպես մերժվեց Արցախի հերոս, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդությունը, ինչպես իշխանության կողմից ճնշումների ենթարկված դատարանը Արցախի հերոս Սեյրան Օհանյանին, երկար ու ձիգ քաշքշուքներից հետո միայն թույլ տվեց ոտքի պրոթեզավորման մեկնել արտերկիր,այն դեպքում, երբ նա հաշմանդամ դարձավ քո ու քո նմանների համար նաև: Այս մարդկանց անմեղության կամ մեղավորության մասին չեմ ուզում խոսել, կամ ինչ հարցերում են հաջողել կամ ձախողել, սա դեռ ժամանակը և իրավական գործընթացները ցույց կտան, այլ ուզում եմ խոսել այն մարդկային ու բարոյական օրենքների մասին, որ ոտնատակ եք տալիս աջ ու ձախ, ձեր օրինակով նախադեպ ստեղծելով: Հին ու նոր, սև ու սպիտակ, արդար ու անարդար խառնած իրար անխնա թունավորում եք հասարակ ժողովրդին, որովհետև ձեզ վրեժով լցված, ցածր իրավագիտակցությամբ մասսաներ են պետք, որոնց ինչպես ուզեք օգտագործեք, ում դեմ ուզեք լարեք: Այն ինչ որ անում եք, ոչ բարոյական նորմերի մեջ է և ոչ էլ իրավական: Որտեղի՞ց է գալիս պատերազմում հաղթաց հերոսներին նվաստացնելու անհագ ծարավը, հաստատ ոչ արդարությունից, որովհետև մարդկային հոգեբանության մեջ «բոլորը հանացագործ ու սրիկա են, իսկ ես արդար ու անմեղ» -ը… արդեն պաթոլոգիա է, ոչ թե արդարություն, իսկ երկիր պահողները բոլոր ժամանականերում էլ հերոսներն են: Բնականաբար այս ամենը մի օր ավարտվելու է, բայց մի մեծ բաց դաս է մնալու պատմությանը. «պետության և հերոսների մասին, բարոյականության և անբարոյի անխախտ սահմաները» վերնագրով:

Հայրենիքը գերագույն արժեք է, իսկ հայրենիքի պաշտպանությունը տղամարդու սուրբ պարտականություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ   Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով