«Մարտի »-ի գործն այն տեսքով, որ տեսքով այսօր ներկայացվում է հանրությանը, այլևս կարելի է վստահաբար ասել, որ որևէ աղերս չունի ողբերգության իրական հանգամանքների բացահայտման հետ

«Մարտի »-ի գործն այն տեսքով, որ տեսքով այսօր ներկայացվում է հանրությանը, այլևս կարելի է վստահաբար ասել, որ որևէ աղերս չունի ողբերգության իրական հանգամանքների բացահայտման հետ։ Այն ընդհամենը պատրվակ է՝ կամայականության սլաքը երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանի դեմ ուղղելու համար։ Համոզմունքն այնպիսին է, որ  «գործը կարողների»  այլևս չի էլ հետաքրքրում անգամ հարցի իրավական կողմը, քանի որ կա հանձնառություն ցանկացած եղանակով Ռ.Քոչարյանին պահել քաղաքական մեկուսացվածոիթյան մեջ (եթե չլինի սա, «կգտնվի»մեկ ուրի բան):

Զավեշտը հասավ նրան, որ ԱԺ-ի «Իմ քայլը» իշխող խմբակցությունը սեպտեմբերի 16-ին՝ ՍԴ որոշման հիման վրա Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի վճռի հրապարակման նախօրեին, հայտարարեց ՍԴ նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու մասին: Ի՞նչ է սա, եթե ոչ դատարանի վրա ուղղակի գործադրված ճնշում՝ երկրորդ նախագահի գործով կարևորագույն որոշման կայացման նախօրեին, հատկապես որ ԱԺ-ում, իմ խորին համոզմամբ հրաշալի գիտեն, որ օժտված չեն ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու իրավազորությամբ (եթե գործառութային լիազորությունների իրենց շրջանակին ծանոթ չեն, ապա դրանից նրանց վիճակը դառնում է եռակի զավեշտալի)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԺ-ն իսկապես ունի նման գործընթաց նախաձեռնելու լիազորություն, սակայն կարևորն այստեղ այլ է՝ ՍԴ նախագահի պաշտոնանկության որոշման իրավասությունը պատկանում է միայն ու միայն ՍԴ-ին: Այսինքն՝ ինը դատավորները պետք է որոշեն՝ ԱԺ դիմումի հիման վրա պաշտոնանկ անե՞լ Թովմասյանին, թե՞ ոչ: Եվ հենց այստեղ է, որ հանրոության ստվերներով դատող տկարամիտ հատվածը ուրախանալու առանձնապես առիթ չի ունենա, հատկապես՝ ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հրապարակումից հետո, քանի որ միջազգային համապատասխան կառույցների փաստական տեսակետը կվերահաստատի հանրության առողջ հատվածի մոտ առկա պնդումն առ այն, որ Ռ․ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացը ամբողջովին դուրս է իրավական պետության կոնցեպտուալ շրջանակներից։

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով