«Հայկ Հարությունյանի ինքնասպանությունն այս իշխանության խղճին է».Աղվան Վարդանյան

Հայկ Հարությունյանի ինքնասպանությունն այս իշխանության խղճին է. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական գործիչ, նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը։

«Հայկ Հարությունյանի ինքնասպանությունն այս իշխանության խղճին է։ Ազնիվ, անկաշառ, պետական մտածողությամբ մարդ էր։ Սպայի պատվով ապրած մարդ։ Ու պարզ է, թե մանր կամակատարները ինչ ընտրության առաջ են կանգնեցրել գեներալ-գնդապետին։ Ոչնչությունների հանդեպ զզվանքն ու անզորությունն է ստիպել մարդուն գնալ այս քայլին։ Արյուն էիք ուզում։ Ստացաք»,-գրել է նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ այսօր հայտնի էր դարձել, որ Բջնիի իր առանձնատանն ինքնասպան է եղել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։

Վերջինս այդ պաշտոնը զբաղեցրել է 2003-2008 թվականներին։ Նա «Մարտի 1»-ի գործով առանցքային վկաներից էր և այդ գործով ցուցմունք էր տվել։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով