«Երկրում նեգատիվի գերդոզավորում է».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը  ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

-Երկրում նեգատիվի գերդոզավորում է

Դատավարություններ,հրաժարականներ,ցույցեր,արդեն իսկ աղմկոտ ինքնասպանություն,փոխադարձ ատելության և մեղադրանքների մթնոլորտ:

Պետության կենսական խնդիրները մղված են վերջին պլան,փոխարենը գնում է պայքար իշխանությունը ամեն գնով պահելու և իրենց քաղաքական կուրսի հետ անհամաձայնություն հայտնողներին դավաճանի պիտակավորում կազմակերպելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դոզան երբ շատ է լինում,նույնիսկ ամենա լավ դեղամիջոցի այն բերում է ճակատագրական հետևանքների և դժվար չէ կռահել,թե Հայաստանը ուր է գնում:Սողացող նեգատիվը շուտով կործանելու է իր ճանապարհին այն ամենը ինչին հանդիպելու է:
Եկեղեցի,հերոսներ,հեղինակություններ,հաջողակ մարդիկ,հարուստներ,ուղակի գեղեցիկ մարդիկ դատապարտված են դառնալ այնպիսին,ինչպիսին իրենց ուզում է պատկերացնել իշխող անձը:

Տվյալ անձը չի պատկերացնում,որ կարող են լինել մադիկ,ովքեր չկիսեն իր կարծիքը կամ ծրագրերը,իր մոտեցումները և պահվածքը:

Եվ ամբողջ այս նեգատիվի հեղինակը և սնուցողը այդ նույն անձն է`Նիկոլ Փաշինյանը:
Նա չի համակերպվում իրականության հետ,նա չի համակերպվում քննադատության հետ,նա չի համակերպվում արդեն ինքը իր հետ:
Շատ ափսոս էր մեր երկիրը,մեր քաղաքը,որտեղ մարդիկ դարձան թշնամի,սև ու սպիտակ,հեղափոխական ու հակահեղափոխական:
Բաժանեցին հայերին ,բոլորին դարձնելով ատելության սպասավոր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով