Իջևանի քաղաքապետը հրաժարական տվեց

ArmLur.am-ի  փոխանցմամբ ,Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Տեղեկությունն ArmLur.am-ի հետ զրույցում հաստատել  է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատճառները դեռևս հայտնի չեն:

Այդուհանդերձ, հիշեցնենք, որ վերջին շրջանում Իջևան համայնքի շուրջ տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել, մասնավորապես, կապված անտառահատումների, դրանց արգելքի և հաջորդող բողոքի ակցիաների հետ:

Հիշեցնենք նաև, որ վերջերս նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել: Վ․ Ղալումյանի հրաժարականը կարող է կապված լինել դեկտեմբերի 8-ին նշանակված Իջեւան համայնքի ղեկավարի ընտրությունների հետ։ Վ․ Ղալումյանը Իջեւանի քաղաքապետն էր 2011 թվականից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ArmLur.am-ը  փորձել է հրաժարականի մասին պարզաբանումներ ստանալ Վ․ Ղալումյանից, սակայն նրա բջջային հեռախոսահամարն անհասանելի է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով