Երևանում հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու դի

shamshyan.com-ի փոխանցմամբ   այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցում՝ թիվ 164 դպրոցի և թիվ 103 մանկապարտեզի բաժանարար հատվածում գտնվող ֆուտբոլի դաշտում՝ դարպասաձողից տղամարդու դի կա կախված։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻն ՓԾ ՀՆՓԱԻԿ թիվ 15 փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Ոստիկանները, քննիչներն ու փրկարարները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Գևորգ Բ-ն էր։ Տեղում զննելով դին՝ դատաբժիշկը հայտնեց, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Փրկարարները, կտրելով պարանը, դին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած դի տեղափոխող բրիգադի ավտոմեքենային։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայրում հավաքվածանրն ասում էին, որ ողբերգական դեպքն առաջինը տեսել է պահակը և նա էլ ահազանգել է համապատասխան մարմիններին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով