«Քավոր,սանիկ ,ծանոթ ,բարեկամ տրադիցիոն համակարգը այսօր արդեն լավ բան է».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը գրում է

-Քավոր,սանիկ ,ծանոթ ,բարեկամ տրադիցիոն համակարգը այսօր արդեն լավ բան է:
Իջևանում դինաստիա է հիմնվում բոլորի աչքերի առաջ և չկա որևէ արձագանք:Փաշինյանը ըստ մամուլի տեղեկությունների իր քավորին դարձրեց Իջևանի քաղաքապետ:

Ինչը անոմալ երևույթ էր նախկինում,այսօր մի պատասխան է ստանում«լավ են անում» և վերջ:
Ասողնել իրանք չեն ,իրենց քավոր սանիկները չեն,ասողը էլի նույն ժողովուրդնա,որը երկու տարի առաջ բողոքում էր քավոր սանիկ հարաբերությունները պետական համակարգում տեսնելուց:
Իրոք որ շատ բան փոխվեց,այսքան քավոր,սանիկ,ընկեր ու աներձագ ո՞ր ղեկավարի օրոք են եղել:

Հետո էլ ասում ենք բան չի փոխվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով