«Դատարանը ազատում է մեր հայրենիքը ազատագրողներից մեկին».Արա Վարդանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

-Սահմանադրական դատարանի որոշումը լսելիս ուրախացանք։
Բայց գիտե՞ք զավեշտը ինչում է.

Մենք ուրախանում ենք դատարանի անաչառության վրա, ավելին, մենք ուրախանում ենք, որ Արցախի Հերոս, Հայաստանի Հանրապետության 2րդ Նախագահը պետք է ազատ արձակվի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեզ հասցրել են մի իրավիճակի, ուր ստիպված ես ուրախանալ իսկզբանե աբսուրդի ծայրաստիճան կետին հասած իրողությունների վրա։ Այսինքն ի՞նչ է ստացվում. Դատարանը պետք է հակասահմանադրական որոշում կայացներ, թե՞ Արցախի հերոսը պետք է կալանավորված մնար։

Հավատացեք, շատ եմ ուզում ուրախանալ, բայց չի ստացվում։ Ավելի շատ տխրում եմ, որ ականատեսն եմ այս ամեն ինչի։ Մարդիկ իրենց կյանքի գնով, իրենց նվիրումով և բազմաթիվ զոհաբերությունների գնով մեզ են պարգևել հարյուրամյակների մեջ առաջին ոչ բարոյական, այլ իրական հաղթանակը, իսկ մենք ուրախանում ենք, որ դատարանը կայացրեց արդար որոշում և այդ մարդը կհայտնվի ազատության մեջ։

Դատարանը ազատում է մեր հայրենիքը ազատագրողներից մեկին։ Հիանալի է, խոսքեր չկան։
Ես որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի ներողություն եմ խնդրում Նախագահ Քոչարյանից, անազատության մեջ անցկացված յուրաքանչյուր օրվա համար և հույս հայտնում, որ նման աբսուրդ ուրախանալու առիթներ այլևս չենք ունենա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով