«Գողական պոնյատներով»՝ Փաշինյանին համակրելն այլևս հարգի չէ. քրեական աշխարհի վերնախավն անդրադարձել է վարչապետին

alternativ.am-ը գրում է.

Կառավարությունը նախորդ նիստին անդրադարձավ քրեական հեղինակությունների, «օրենքով գողերի» թեմային: Հայաստանում քրեական ենթամշակույթին հարելը, այսպես ասած, օրենքով գող լինելը և այդ նպատակով հավաքները կդառնան քրեորեն պատժելի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թեմայի հետ կապված նիստի ընթացքում ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը շատ կտրուկ արտահայտություններ արեց քրեական աշխարհի ներկայացուցիչների հասցեին:

Խոսքն այսպես կոչված օրենքով գողերի, սխոդկաների, կներեք արտահայտությանս, աբշակների և այս կարգի այլ երևույթների մասին է, և այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս ամենի հետ առնչություն ունեցող մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, և հետևաբար նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տուն ապրելու», – նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես հայտնի է դարձել Alternativ.am-ին, Կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված գնահատականները բավական սուր արձագանք են ստացել քրեական հեղինակությունների, մասնավորապես, «օրենքով գողերի» շրջանում: Նրանք որոշում են կայացրել, որ այսուհետ վարչապետ Փաշինյանին համակրելը անջնջելի պիտակ է թողնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպիսով, օղակը Նիկոլ Փաշինյանի շուրջ սեղմվում է, և նրանից աստիճանաբար երես են թեքում այն մարդիկ, որոնք հեղափոխության օրերին և դրանից հետո աջակցել են նրան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով