Ամենահումանիստական ոլորտը միզանտրոպի է վստահվել.« Փաստինֆո»

«Փաստինֆո.-ն գրում է

Կրկին մամուլի ուշադրության կենտրոնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. Ամենահումանիստական գերատեսչության ղեկավարը հավակնում է դառնալ առաջամարտիկ հակահումանիստական արտահայտություններով։ Զինհաշմանդամների և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի մասին Արսեն Թորոսյանն ասել է. «Հիսուն հոգի եղել են հաշմանդամ, հիսուն հոգին էլ մեռնելու են հաշմանդամ: Ինչո՞ւ եք այդքան փող ծախսել»: Նրա այս հայտարարությունը հանրայնացրել է առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Ժողովրդական խոսք կա՝ առանց ծուխ կրակ չի լինում և որքան էլ հերքի Արսեն Թորոսյանն իրեն վերագրվող այս նախադասությունը, այնուհանդերձ, հանրային մակարդակում առողջապահության նախարարի հոգեպես անառողջ և անհավասարակշիռ, մարդկանց հանդեպ ատելությամբ լեցուն այս խոսքը, այդ մոտիվը առկա է: Ի դեպ, մենք հետհեղափոխական շրջանում հենաշարժական խնդիրներ ունեցող նախարարներ էլ ունեցանք և ունենք առայսօր, այսինքն ի՞նչ է ստացվում, նոր իշխանությունը մի դեպքում ժողովրդավար է ուզում երևալ Եվրոպաների աչքում և հաշմանդամություն ունեցող անձանց է ներգրավում կառավարության կազմ, իսկ մեկ այլ պարագայում հայտարարում, թե՝ բանակում ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած հայրենիքի պաշտպանների վրա գումար ծախսելն իզու՞ր է համարում: Նրանց ուղեղը տեղն է և հաստատ ներկայիս որոշ պաշտոնյաներից ավելի լավ պետական պաշտոնյաներ կլինեն: Քանի որ պետության և հայրենիքի արժեքն ու իմաստը գիտեն: Հստակ գիտեն:

Բնականաբար, բժշկականի ռեկտոր Արմեն Մուրադյանի և միզանտրոպի տիպիկ կերպար Արսեն Թորոսյանի բիոդաշտերը չէին կարող հատվել, քանզի առաջինը հայրենիքի պաշտպանության համար վիրավորված և վերջույթները կորցրած երիտասարդների յուրաքանչյուր հաջողության ականատեսը, վկան ու մասնակիցն է, ուսանողները սիրում ու հարգում են նրան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին, ԲՈՒՀ-ի հոգաբարձուների կազմի թարմացումով և խորհիդի նախագահ որպես Վահան Արծրունու՝ ընտրությամբ բժշկականում հրաշալի դուետ ստեղծվեց, որը բացառապես ի շահ կրթօջախի և առողջապահության ոլորտի է: Թվում է՝ այս ամենը միայն պիտի ուրախացներ առողջապահության նախարարին: Բայց Արսեն Թորոսյանը դարձյալ դժգոհ է…

ՈՒ երբ ուսումնասիրում ես սույն պարոնի գործունեությունը, տեսնում ու հասկանում ես, որ այն բացառապես անձնավորված է: Մարդը երեկ էլ Պետրոս Ղազարյանին ուղղակի խոստովանեց, թե՝ խորհրդի կազմն էր ուզում փոխել: Եվ ապա ավելացրեց՝ փոխվեց, բայց էդքան էլ լավ չստացվեց: Եղբայր, ու՞մ համար լավ չստացվեց, ԲՈՒՀ-ի՞, առողջապահության և կրթության ոլորտի՞, թե՞ անձնապես՝ քո:

Ընդհանրապես, մի բան հստակ է՝ մասնագիտական էթիկան պահպանելու հետ կապված Արսեն Թորոսյանը լուրջ խնդիր ունի և այս առումով հարկ է, որ էթիկայի հանձնաժողովը քննի բժշկական մայր բուհի ղեկավար կազմի հանդեպ նրա կեցվածքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, երեկվա ասուլիսի ընթացքում տեղի ունեցածի համատեքստում մի դրվագ էլ անցյալ ամիս էր եղել, երբ նախարարության տեսչական մարմնի խորհրդի նիստի ժամանակ նա տեսչության պետին ասել էր ‹‹քաղաքացուն պասլատ անեիր››: Եվ այս մասին լրագրողների հարցին պատասխանող տեսչության պետը սույն փաստը ոչ հերքել էր, ոչ՝ հաստատել: Իսկ ի՞նչ եղավ հետո… Դե իհարկե, հետո տեսչական մարմնի ղեկավարն ազատման դիմում գրեց:
Արսեն Թորոսյանը մի տեսակ իր պաշտոնավարմամբ հիշեցնում է արդեն անցուկ, բայց ոչ մոռցուկ՝ Նազենի Ղարիբյան անունով մշակույթի ոլորտի պաշտոնյային, որը պրոբլեմներ ուներ մշակութային ոլորտը ներկայացնող բոլոր շերտերի հետ: Արսեն Թորոսյանի աշխատանքն էլ չի ստացվում ոչ հիվանդների, ոչ առողջների, ոչ բժիշկների, ոչ էլ նույնիսկ՝ հայրենիքի պաշտպանների հետ: Մինչդեռ, սա այն ոլորտն է, որտեղ հումանիզմը, գործի մեջ սիրտ ու հոգի դնելը կարող է սարեր շարժել:

Իսկ միգուցե այստեղ դեր ունի նաև նրա՝ բանակում չծառայելու փա՞ստը. Ասում է՝ ազատվել է հիվանդության հիմքով, բայց թե՝ ի՞նչ հիվանդության, չի բարձրաձայնվում:

Գուցե այդ հիվանդությունն այնպիսին է, որ նա նման բարձր պաշտոն զբաղեցնե՞լ անգամ չի կարող:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով