Առաջիկայում մանդատ վայր դնողների շարքերը համալրվելու են «Իրատես»

«Իմ քայլում» իրավիճակը նախանձելի չէ։ Մեր տեղեկություններով, առաջիկայում մանդատ վայր դնողների շարքերը համալրվելու են, սակայն շատ հնարավոր է, որ մեծ թիվ կազմեն խմբակցությունից հեռացող, բայց մանդատ պահպանողները։ Ամուլսարի թեման հիմնական պատճառներից մեկն է, սակայն ոչ միակը։

Հայտնի է, որ Փաշինյանի թիմում բազմաթիվ թեւեր կան, որոնք միմյանց տանել չեն կարողանում, ու երբ պահը հասունանա, վայրկյան իսկ չեն վարանի ոչնչացնելու իրար։ Այսօր արդեն խմբակցության նիստերին որոշ պատգամավորների չեն հրավիրում, քանի որ նրանց համարում են «ականներ», որոնք ապահովում են տեղեկատվական արտահոսքեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույն տեղեկություններով, մեծ է հավանականությունը, որ խմբակցությունից առանձնանա մի թեւ եւ առանձին գործունեություն ծավալի։

Իրազեկները պնդում են, որ ներքին խլրտոցներն արդեն անկառավարելի են, ու Փաշինյանը չի կարողանա սանձել սեփական թիմի ըմբոստներին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով