«Այսօր մամուլում Նիկոլին սպասարկող զլմներից մեկը իբր թե սենսացիա էր հրապարակել».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

-Այսօր մամուլում Նիկոլին սպասարկող զլմներից մեկը իբր թե սենսացիա էր հրապարակել՝ «Աշոտյանի գործերը էնքան էլ վատ չեն, որ բիզնես կլասովա թռնում» թեմայով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրերս, իրոք, մեկնել էի Բրուսել ԱԵՐՈՖԼՈՏԻ չվերթներով։ Ինչպես երեւում է կցված էլեկտրոնային քաղվածքից՝ էկոնոմ դասի տոմսերով։

Միաժամանակ ունենալով AEROFLOT GOLD CARD՝ ավիաընկերության կողմից անվճար ստացել եմ տոմսի upgrade՝ տեղափոխվելով բիզնես դաս։

Այստեղ են ասել. «Летайте самолётами Аэрофлота»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ Նիկոլի ծոցաջեբում ծվարած, պետբյուջեի հաշվին անպտուղ ֆռֆռացողներին եւ իմ քաղաքական քննադատությանը ի պատասխան քնած մարդու նկարներ հրապարակողներին մի բան կասեմ միայն. ողորմելի եք եւ գարշահոտ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով