Թրամփը աշխատանքից ազատել է Ջոն Բոլթոնին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր twitter-յան էջում տեղեկացրել է, որ շախատանքից ազատել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին…”Ես բացարձակապես համաձայն չեմ նրա շատ առաջարկների հետ,ինչպես ԱՄՆ նախագահի աշխատակազմում շատերը…”,-գրել է Թրամփը…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱՄՆ նախագահը նաև տեղեկացրել է, որ ազգային անվտանգության հարցերով իր նոր խորհրդականի անունը կհրապարակի հաջորդ շաբաթ…

Հ.Գ.Հիշեցնեմ, որ շատերի կարծիքով հենց Բոլթոնն է համարվում ԱՄՆ նախագահի աշխատակազմի “մոխրագույն” կարդինալը, ով բավական մեծ ազդեցություն է ունեցել նաև Վաշինգտոնի արտաքին քաղաքականության վրա…»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով