Լարված վիճակ. Գյումրիում բնակիչները դուրս են եկել իրենց տներից

Ինչպես հայտնում է Sputnik Armenia-ն. Հայաստանում երկրաշարժ է գրանցվել…

Ցնցումը բավականին ուժգին է զգացվել քաղաքահայր Գյումրիում: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով 20:22-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժ է գրանցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք…

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ»,– նշված է հաղորդագրության մեջ…

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում…

ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նախնական տվյալներով` փլուզումներ չկան…

Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից հայտնում է, որ ցնցումը բավական ուժգին է զգացվել Գյումրիում…

Շատերը դուրս են եկել բնակելիներից ու դեռ շարունակում են մնալ դրսում։ Որոշ տարածքներում ցնցումն ուղեկցվել է աղմուկով…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով