Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են։
Այս մասին ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ այս մասին համապատասխան գրությունն արդեն ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին։ «Մեր բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում էդգար Առաքելյանին այս ընթացքում համագործակցության համար և հաջողություն մաղթում հետագա գործունեության մեջ»,- ասաց Միրզոյանը, որից հետո պատգամավորները ծափահարությամբ ճանապարհեցին նրան:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news