Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են։

Այս մասին ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ այս մասին համապատասխան գրությունն արդեն ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին։ «Մեր բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում էդգար Առաքելյանին այս ընթացքում համագործակցության համար և հաջողություն մաղթում հետագա գործունեության մեջ»,- ասաց  Միրզոյանը, որից հետո պատգամավորները ծափահարությամբ ճանապարհեցին նրան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով