Արտակարգ դեպք Երևանում. 2,5 տարեկան երեխան 6-րդ հարկի պատուհանից վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Загрузка...

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արամ Մանասերյանի գլխավորությամբ:

Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արամ Պապայանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը ԱՄՆ քաղաքացի, 2,5-ամյա Ա. Վ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Թումանյան փողոցի 32 շենքի բակից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան անզգուշաբար վայր է ընկել 6-րդ հարկի պատուհանից: Նա դիպել է պատուհանի պաշտպանից ցանցին և այն բացվել ու երեխան ընկել է ցած:

Մայրը, ըստ տեղեկությունների, ականտես է եղել, սակայն չի հասցրել երեխային պատուհանի վրայից վերցնել: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վար են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի խումբը և փրկարար հոգեբանները, ովքեր հոգեբանական զրույց են անցկացնում երեխայի ծնողի հետ:

Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է»

21.02.2020

Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ

21.02.2020

Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» վերջին սերնդի ամենագնացով, թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը

19.02.2020

«Ես գալիս եմ, տեղ ու ժամ ասա…».Մենուա Հարությունյանը`Պետրոս Ղազարյանին

22.02.2020

Ինչպես պաշտպանվել «կորոնավիրուսից»․ Նունե Ներսիսյան

23.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...