«Աստարացի Զաքիրը կրկին հոխորտացել է պատերազմով».Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար  Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

-Աստարացի Զաքիրը կրկին հոխորտացել է պատերազմով, ասում է, որ երազում է դրա մասին: Երևի մտածում է, որ Հայաստանում ներքաղաքական վիճակի ներկայիս անորոշությունները, պատերազմի հերոսների նկատմամաբ վերաբերմունքը, և այլ հախուռն զարգացումները իրեն էլ է հիմքեր տալիս “դուխով” լինելու: Չկա նման բան: Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցում, ճիշտ թե՞ սխալ, ինչ էլ անի, միևնույն է մենակ չի մնալու: Մենք բոլորս ենք փակելու զաքիրների ճանապարհը դեպի Արցախ, այնպես ինչպես դա արվել է ոչ վաղ անցյալում:

P.S.
Ասելիքս ամենայն հավանականությամբ չի վերաբերում իշխանության մեջ ծվարած սորոսականներին ու էլի որոշ անհայտ ծագման երևույթների:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով