«Կոշ» ՔԿՀ պետին ձերբակալել են «օբշյակի» փողի իր հասանելիք 900 դոլարը վերցնելիս. մանրամասներ

ArmDaily.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի ձերբակալությունից։

Մեզ հայտնի դարձավ, որ ՔԿՀ պետը վերցրել է գողական «օբշյակի» փողը՝ 900 դոլար, որը ամսական իր հասանելիքն է եղել։ ԱԱԾ-ն նրան ձերբակալել է հենց ստանալու պահին։ Ամեն ինչ շատ արագ է եղել է, զոն նայողի միջնորդը եկել է, հենց դրսում փոխանցել 900 դոլարը, ՔԿՀ պետն էլ անձամբ վերցրել եւ ձերբակալվել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԱԾ-ն ավելի վաղ հաստատել էր ձերբակալության լուրը՝ խոստանալով ավելի ուշ հաղորդագրություն ուղարկել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով