Daily Archives: 22.08.2019

Հասարակության մի ստվար զանգված ամիսներ շարունակ չէր ուզում ու հիմա էլ չի ուզում հասկանալ ու գիտակցել, որ երկրում պետական կառավարման ճգնաժամ է

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հասարակության մի ստվար զանգված ամիսներ շարունակ չէր ուզում ու հիմա էլ չի ուզում հասկանալ ու գիտակցել, որ երկրում պետական կառավարման ճգնաժամ է: Ողջ պետական կառավարման ապարատը այսօր ձախողված է ու որևէ չափազանցություն չկա ասածիս մեջ : Սկզբում ազատվեցին կառավարման վերին օղակների ղեկավարներից՝ առանց հաշվի առնելով գործ ու փորձառություն:… Կարդալ ավելին »

ԱԺ նախկին պատգամավորը պահանջում է Մայր Աթոռից 518 մլն դրամ բռնագանձել. «Հրապարակ»

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի հայցի քննությունը՝ ընդդեմ Մայր Աթոռի, երեկ պատասխանող կողմի միջնորդությամբ հետաձգվել է։ Նախկին պատգամավորի և վեհարանի միջև վեճի պատճառ է դարձել տարիներ առաջվա մի շինարարական պատվեր: Ախոյանին պատկանող «Սպիտակ կամար» շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց դրա դիմաց չի վճարվել՝ մոտ 200 միլիոն դրամ։

Արցախի նախագահական ընտրություններում Հայաստանի թեկնածո՞ւն.«Ժամանակ»

««Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում կարող է առաջադրվել ԱՀ խորհրդարանի պատգամավոր Ռուստամ Իսրայելյանը: Այժմ նա անկախ պատգամավոր է, սակայն երկու անգամ պատգամավոր է ընտրվել «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով: 2018 թ.հունիսի 7-ից դուրս է եկել կուսակցությունից եւ «Հայրենիք» խմբակցությունից: Իսրայելյանը հույս ունի, որ հենց ինքն է լինելու Հայաստանի թեկնածուն՝ ստանալով հաղ­թանակի համար անհրաժեշտ աջակցություն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանե՞լ.«Հրապարակ»

«Մամուլում տեղեկություններ կան, թե Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանել։ Մասնավորապես նշվում էին արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի եւ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի անունները, որոնք ակտիվ շփումների մեջ են Արմեն Սարգսյանի հետ, եւ որոնց հնարավոր է՝ ապագա գործընթացներում նորից տեսնենք։ Դավիթ Հարությունյանն այս տեղեկության մասով ասաց․ «Մեկնաբանելու բան չկա էդտեղ։… Կարդալ ավելին »

«Իմ քայլը» տրոհման շեմին է. հանքը չշահագործելու կողմնակիցները 30-ից ավելի են, նրանք կարող են առանձնանալ.«Հրապարակ»

«Ամուլսարի շահագործումը կասեցնելու հարցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը տրոհել է երկու մասի՝ հանքը չշահագործելու կողմնակիցներն ավելի քան 3 տասնյակ են կազմում, որոնք նախօրեին խմբակցության նիստի ժամանակ ներկայացրել են իրենց հիմնավորումները։ .Եթե իշխանությունը հանքի շահագործումը չկասեցնելու քաղաքական որոշում կայացնի, չի բացառվում, որ հակադիր թեւն առանձնանա խմբակցությունից՝ ստեղծելով «ինքնավար հանրապետություն»։ Հնարավո՞ր է նման բան․ մեր լրագրողը հետաքրքրվել… Կարդալ ավելին »

«Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում».Վահան Բաբայան

Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում: Ի՞նչ վերանորոգում կարող է լինել երբ քաղաքի կեսին 36 ժամով զրկում եք ջրից,աղբի հոտը,շոգը և ջրի բացակայությունը նույնիսկ 10 ժամով պատկերացնու՞մ եք ինչ հետևանքներ կարող է ունենալ: Զարգացած երկրներում նման իրավիճակը կհամարվեր արտակարգ իրավիճակ,իսկ Երևանում դա դարձել է սովորական պլանային երևույթ: Փնթի,անկազմակերպ… Կարդալ ավելին »