Daily Archives: 22.08.2019

ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանի դուստրը նշանակվեց ռեկտորի պաշտոնակատար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը՝ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը: Ավելի վաղ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել… Կարդալ ավելին »

Կառավարությունը 33 մլն 680 հզր դրամ տրամադրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ստեփանակերտի գրասենյակին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին

Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին: Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը նշեց, որ Արցախում 2019թ. սեպտեմբերին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից որդե­գրած ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու սկզբունքը՝ նպատակահարմար է Արցախում քաղաքացիական հասարակության… Կարդալ ավելին »

«Նիկոլ, հենց փորձեցիր պատասխանատվության բեռը դնել ժողովրդի վրա, ուրեմն հաջորդ քայլով պիտի հրաժարական տաս».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Նախօրեին Ամուլսարի շուրջ ընթացող գործընթացների հետ կապված ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի առաջարկվում է «հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման»։ Բնական է, որ քաղաքկաան ուժերը կարծիք են հայտնում նման կարևոր հարցի մասին: Սակայն այդ առաջարկն ուզում եմ դիտարկել գործող կառավարության համատեքստում: Ակնհայտ… Կարդալ ավելին »

Ստորագրահավաք` ի աջակցություն Ռուբեն Հայրապետյանի.«Հրապարակ»

ՀՊՏՀ մի խումբ ուսանողների կողմից կառավարության դիմաց անցկացվող բողոքի ակցիան շարունակվում է։ Լրագրողների հետ զրույցում ՀՊՏՀ ուսանող Հայկ Մկրտչյանը հայտնեց, որ ուսանողների շրջանում ինքնաբուխ ստորագրահավաք է սկսվել և արդեն իսկ կա 1500 ավելի ստորագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում

Կերենսկու ռեինկարնացիան. ի՞նչ է սպասվում Փաշինյանին.7or.am

7or.am-գրում է Փաշինյանը հիմա հիշեցնում է ռուսական հեղափոխության 1–ին ալիքի խարիզմատիկ առաջնորդ Կերենսկուն,որը դարձավ ժամանակավոր կառավարության ղեկավարը, բայց մեկ տարի էլ չկարողացավ դիմանալ այդ աթոռին ու վերջում, ըստ որոշ պատմաբանների, Ռուսաստանից փախավ անգլիական դեսպանատան օգնությամբ, այն էլ՝ կանացի շորերով, որպեսզի նրան չճանաչեին ու ֆրանսիական հեղափոխությունից փախչող Լյուդովիկոս 16–րդի պես հետ չվերադարձնեին։ Կերենսկու «փառքը» հանգիստ չի տալիս Փաշինյանին… Կարդալ ավելին »

ԱԱԾ-ը հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ ոստիկանության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու: ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայության տեղեկացմամբ, մասնավորապես, 2019թ. օգոստոսի 8-ին նշված անձինք Ստամբուլ-Երևան չվերթով ժամանել… Կարդալ ավելին »

Դժվար է պատկերացնել հայ տղամարդ, ընտանիքի հայր, ով կարող է իր իմիջի փրկության համար սեփական անչափահաս դստերը ներքաշել քաղաքական խաղերի մեջ և վարկաբեկել

Գևորգ Գաբրելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Դժվար է պատկերացնել հայ տղամարդ, ընտանիքի հայր, ով կարող է իր իմիջի փրկության համար սեփական անչափահաս դստերը ներքաշել քաղաքական խաղերի մեջ և վարկաբեկել: Պարոն վարչապետ Դուք որպես երկրի առաջին դեմք, Ձեր և Ձեր ընտանիքի վարքագծով, կեցվածքով պետք է օրինակելի լինեք, շատ դեպքերում ճաշակ թելադրողի դերում: Մի՞թե սա է… Կարդալ ավելին »

Մարիամ Փաշինյանը ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը խմբագիր է փնտրում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը խմբագիր է փնտրում: Պարզվում է, որ ուղարկվող ռեզյումեներն ուսումնասիրում է Մարիամ Փաշինյանը: «Շնորհակալություն ակտիվության համար: Մեծ հետաքրքրությամբ կարդում և դիտարկում ենք ձեր ինքնակենսագրականները: Եղեք ավելի ակտիվ, և անպայման ինքնակենսագրականների մեջ թողեք կոնտակտային տվյալներ, որպեսզի կարողանամ կապ հաստատել ձեզ հետ և հրավիրել հարցազրույցների: Հարցազրույցը կվարեմ ես ու իմ… Կարդալ ավելին »

Իշխանությունը վախենում է նոր հեղափոխությունից․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Կառավարության աշխատակազմը հանձնարարական է տվել՝ պարզելու, թե արդյոք Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ «Էլարդի»-ի եզրակացության մեջ կա՞ն այնպիսի տվյալներ, որոնք նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում․ ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանձնարարականը տրվել է շրջակա միջավայրի նախարարությանը: Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն դադար է վերցնում՝ թեև շատերը նրա այսօրվա ֆեյսբուքյան գրառումը կարող… Կարդալ ավելին »

«Թույնն ավելի մահաբեր է երեխաների համար… Ծանոթացա Փաշինյանի դստեր գրառմանը. Մի տեսակ տարակուսած եմ». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թույնն ավելի մահաբեր է երեխաների համար… Ծանոթացա Փաշինյանի դստեր գրառմանը: Մի տեսակ տարակուսած եմ: Մի՞թե արդեն այլախոհներին սաստելու հերթը հասել է իրավահաջորդներին… Չեմ ուզում քննարկել ոճաբանությունը, որն, անշուշտ, ընդունելի չէ… Փաստորեն, քաղաքականության մեջ դեռ քայլ չարած երեխան քաղաքական ու պետական բազմամյա գործիչներին հորդորում… Կարդալ ավելին »