Daily Archives: 13.08.2019

Նիկոլ Փաշինյանին աղբի խնդրի լուծման տարբերակ էի առաջարկել ՝ մի քանի կետից բաղկացած , որոնցից մեկը այսօրվա քաղաքապետին տուն ուղարկելն էր

Ես նախորդ գրառումներիցս մեկում Նիկոլ Փաշինյանին աղբի խնդրի լուծման տարբերակ էի առաջարկել ՝ մի քանի կետից բաղկացած , որոնցից մեկը այսօրվա քաղաքապետին տուն ուղարկելն էր։ Նա արեց ճիշտ հակառակը ՝ Հայկ Մարությանն ինքն է ուզում գնալ, իսկ վարչապետը ամեն ինչ անում է , որ միքիչ էլ մնա ( այս ուղիղ եթերի սքեթչը դրա համար էր)։Իհարկե… Կարդալ ավելին »

Երևանցին պետք է օր առաջ մերժի այս կոմեդիայի հերոսներին.Վահան Բաբայան

Կարգին հաղորդման նոր սեզոնի մեկնարկը տրվեց,ուղակի ծիծաղացող էլ չկա: Փոխարենը ավագանին ցրեն և նոր ընտրություններ նշանակեն,հնարավորություն տալով երևանցիներին ընտրել բանիմաց և փորձ ունեցող թիմ ու քաղաքապետ,այս ամենը վերածում են կրկեսի: Երևանցին պետք է օր առաջ մերժի այս կոմեդիայի հերոսներին: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Պատրուշևն էլ հասավ մեր օրին.Արտյոմ Խաչատրյան

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի համար 2019-ի օգոստոսի 12-13-ը կդառնան իր կյանքի ամենատհաճ օրերը, քանի որ նա ստիպված է եղել ի պաշտոնե գալ Երևան գրանտակեր գրիգորյան արմենի «հրավերով»: Սա ասում եմ միանշանակ, a priori, առանց կասկածելու: Վերհիշենք, թե ով է Պատրուշևը: Ծնվել և մեծացել է սովետական ԿԳԲ-ում, անցել է ծառայողական բոլոր աստիճանները, դարձել է… Կարդալ ավելին »

Բեմադրված այս արարը չի  փրկի Հայկ Մարությանին և աշնանը նա և իր խմբակցությունը մեզ հրաժեշտ կտան

Երևանի քաղաքապետի պաշտոնը խիստ ժամանակավորապես զբաղեցնող Հայկ Մարությանը քիչ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերում հայտարարեց, որ Երևանում նախադեպը չունեցած աղբահանության այս խայտառակ վիճակի համար մեղավորը, իհարկե, նախկիններն են, և որ ընտրություններից առաջ աղբահանության վիճակը ավելի վատ էր: Ուրեմն արձանագրում եմ, որ Հայկ Մարությանը ստում է, Երևանում երբեք աղբահանության վիճակն այս աստիճանի… Կարդալ ավելին »

Ադրբեջանում հայտնված զինվորին դավաճան համարելով, խեղում եք նրա ճակատագիրը

Երբ ես փոքր էի իմ ճանաչած մեծերը մի ասույթ ունեին: Անկապ խոսացողներին ասում էին. “Խոսել չգիտես, չխոսել էլ չգիտես?”: Այսօր իմացա, որ Վարդգես Պետրոսյանը այս առիթով ունի մի հիանալի խոսք. “Մարդը խոսել սովորում է երկու տարում, սակայն լռել ողջ կյանքում”: Ես կարծում էի, որ մեր լրատվադաշտը և “փորձագիտական” շրջանակները արդեն ունեն որոշակի փորձ, իմունիտետ և… Կարդալ ավելին »

Երկու դերասան ուղիղ եթերով աղբահանության սկեչ են նկարում.խնդիրը նորից բացատրելով նախկիններով

Երկու դերասան ուղիղ եթերով աղբահանության սկեչ են նկարում` խնդիրը նորից բացատրելով նախկիններով: Տղերք, եթե էսքան իշխանություն ունենալով քաղաքի աղբ չեք կարողանում հավաքել և Ձեզ ինչ-որ մարդիկ խանգարում են, Ձեր հեղափոխական բառապաշարով ասած՝ սաբոտաժ են անում, ուրեմն ինչ ասեմ` մի-մի բուռ հող կերեք, մեռեք: Ամոթ ա իսկականից: Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենն ու «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահը.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Քիչ առաջ ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնել են  Քննչական կոմիտեից։ Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 178 3-րդ մաս 1-ին կետի (խարդախություն առանձնապես խոշոր չափերով) եւ 325 հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը,… Կարդալ ավելին »

«Տղե՛րք, դուք փաստորեն մեր բոլոր գնահատականներից էլ ավելի վատն եք».Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօրվա քննարկումը իրոք epic failure էր։ Չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս։ «Դու ուրիշ հերոսի անուն չգիտես»-ն էլ որպես հեգնանք այլեւս չի օգնում։ ՀՀ վարչապետի աշխատասենյակը մեր անկախության գրեթե 30 տարվա ընթացքում շատ բան է տեսել, բայց ոչ նման կանխատեսելի ելքով ու ցածրորակ «տապասիա»։ Տղե՛րք, դուք փաստորեն մեր բոլոր… Կարդալ ավելին »

«Ինքն իրեն պարգևատրումներ անող քաղաքապետը ինչու՞ է նստած այդ պաշտոնին».Գարիկ Ուրումյան.

Վարչապետ Փաշինյան՝ Ձեր աջակցությունը հայտնած, և ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետին, և այլ պաշտոնյաներին վերահսկողությունից դուրս եք թողել, կամ դուք նրանց հետ հստակ չեք խոսում, կամ էլ նրանք պարզապես Ձեզ չեն ենթարկվում: Առայժմ որոշակի անրադառնամ աղբահանության խնդրին: Համաձայն եմ, տնտեսությունը պետք է զարգացնենք, բայց մի՞թե մենք՝ Ժողովուրդս պետք է լուծենք աղբահանության խնդիրը, սկսենք հավաքել քաղաքի ամբողջ… Կարդալ ավելին »

ՀՀ ամենամեծ քաղաքի քաղաքապետին ու ՀՀ-ում ամենամեծ լիազորություններով օժտված պաշտոնյային «մեռած, կասեցված, մերժված» արտախորհրդարանական քաղաքական ուժը խանգարում է ԱՂԲ ՀԱՎԱՔԵԼ

ՀՀ ամենամեծ քաղաքի քաղաքապետին ու ՀՀ-ում ամենամեծ լիազորություններով օժտված պաշտոնյային «մեռած, կասեցված, մերժված» արտախորհրդարանական քաղաքական ուժը խանգարում է ԱՂԲ ՀԱՎԱՔԵԼ!!! պարոն Փաշինյան, ինչի եք հանդուրժում Ձեր էն հանճարեղ օգնական/խորհրդականներին, որոնք Ձեզ խորհուրդ են տալիս էս շոուները բեմադրել? չէ, լուրջ, ո՞ր մի հանճարի մտքով ա անցել կոմունիկացիան կառուցել նրա վրա, որ դուք ուզում եք քաղաքը մաքրեք,… Կարդալ ավելին »