Ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենն ու «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահը.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Քիչ առաջ ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնել են  Քննչական կոմիտեից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 178 3-րդ մաս 1-ին կետի (խարդախություն առանձնապես խոշոր չափերով) եւ 325 հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)։

«Սեքյուրիթի դրիմ»-ը  սպասարկում է ճանապարհներին տեղադրված արագաչափ եւ տեսանկարահանող սարքերը:

Հիշեցնենք, որ թեեւ համառ լուրեր էին շրջանառվում, որ այն պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, սակայն դա բազմիցս հերքվել է։ «Էլիպսի» սեփականատերը Գուրգեն եւ Ալեքսան Զաքարյան եղբայրներն են, որոնք 50 տոկոս բաժնեմաս ունեն նաեւ «Սեքյուրիթի դրիմում»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անցած տարի հունիսին էլ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները դիմակավորված մտել էին հենց «Սեքյուրիթի դրիմի» արձանագրումների բաժին։ Իսկ մինչ այդ ԱԱԾ-ն մոտ մեկ շաբաթ ստուգում էր իրականացնում։ Կապը՝ «Էլիպսի» եւ «Սեքյուրիթի դրիմի» միջեւ այն է, որ խախտումներն արձանագրում են «Սեքյուրիթի դիմի» տեսախցիկները, իսկ «Էլիպսը» որոշում է՝ խախտում կա՞, թե՞ ոչ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով