«Կառավարության խոսքին ո՞նց կարելի է հավատալ. դրանք մարդ չեն». Պարույր Հայրիկյան.168.am

«Այն, ինչը կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար, ինձ համար անընդունելի է. ոչ թե այն, ինչը վտանգավոր է, այլ կարող է վտանգավոր լինել: Ամենակարևոր բանն այն է, որ Հայաստանի բնակիչներն ու Հայաստանը լինեն անվտանգ, իսկ եթե նույնիսկ փոքր վտանգ կա, նշանակում է՝ դա պետք է մերժվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման խնդրին:

Դիտարկմանը՝ կառավարությունը փորձաքննություն է անցկացրել, կա եզրակացություն, ինչի հիման վրա վարչապետը հայտարարեց, թե Ամուլսարը կշահագործվի, Պարույր Հայրիկյանն այսպես արձագանքեց.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ո՞ր կառավարությունը. ստախոսների կառավարությո՞ւնը: Սերժի հագով կարված կոստյումը հագած, նրանց ԸՕ-ով ոչ լեգիտիմ ընտրությունների գնացած, Արմեն Սարգսյանին մաֆիայի անդամ համարող, բայց հիմա որպես նախագահ ընդունող կառավարությանը ո՞նց կարելի է հավատալ: Դրանց խոսքին ո՞նց կարելի է հավատալ, դրանք մարդ չեն»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով