Փաշինյանի իշխանության հերթական սուտը բացահայտվեց․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում սպանության մեղադրանքով կալանավորված  ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանն ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու համար։

Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացված Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով՝  հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։

Գեղամ Պետրոսյանի ազատ արձակմամբ պայթեց իշխանության հերթական միֆն ու սուտը։ Իշխանությունները շաբաթներ շարունակ դեռևս նախաքննության փուլում գտնվող գործի մասին խոսում էին այնպիսի համոզվածությամբ՝  տպավորություն էր, թե նրա մեղքն ապացուցված  է, և ապացույցներն այնքան ամուր են, որ անհնար է այն սասանվի դատաքննության փուլում։ Բայց պարզվեց, որ գործը փլվում է անգամ դատարան չհասած։

Հետաքրքիր է՝  ինչ է անելու այս ամենից հետո «ֆեյք» լուրերի դեմ պայքարող իշխանությունը։ Չէ՞ որ երեկվա որոշմամբ ստացվում է՝ իշխանական ամբողջ էլիտան, քարոզչամեքենան ստել է, երբ սպանություն չկատարած անձին մեղադրել է սպանություն կատարելու մեջ։ Պատրաստվո՞ւմ են նրանք ներողություն խնդրել Գեղամ Պետրոսյանից և քաղաքացիներից, ովքեր հավատացել են իշխանական հերթական ստին»։

Սա ապրիլյան պատերազմը չէ: Այս պատերազմն Ադրբեջանը գաղտագողի չի սկսել

27.09.2020

Գավառի ոստիկանապետին ծեծի են ենթարկել. նրան շտապ տեղափոխում են Երևան.ArmLur.am

25.09.2020

Մի քանի ժամից Նիկոլ Փաշինյան պրոյեկտը, Արցախի հարցում բացահայտված անհերքելին փորձելու է հերքել՝ գավառական խորամանկությամբ.Գևորգ Գևորգյան

26.09.2020

«Բենդերի» օնլայն արկածները ՄԱԿ-ում

22.09.2020

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է՝ գործողությունները վաղուց պլանավորված են եղել․ ՀՀ ՊՆ խոսնակ

27.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով