Ողբերգությունն այն չէ, որ Նիկոլն արագի մեջ ոտի վրա հորինեց ինչ-որ գաղտնի զեկույցի մասին լեգենդը: Ողբերգությունն այն է, որ գտնվեց այդ լեգենդին հավատացող մարդկանց մի ստվար զանգված: Հանրության մի հատվածը դեռ չի ուզում ինքնուրույն մտածել, վերլուծել ու տեսնել, որ դա անհեթեթություն է, որ չի կարող նման բան լինել, նրանք ուղղակի կուրորեն հավատում են մեկ մարդու բոլոր խոսքերին: Սա անձի պաշտամունքի շատ տիպիկ դրսևորում է Հայաստանում:
Խելացի, գրագետ ու մտածող մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչի է հանգեցնում անձի պաշտամունքը և դեպի ուր կարող է տանել այդ երևույթը հասարակությանը, ինչ հետևանքներ կարող է ունենալ երկրի համար:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news