«Ողբերգությունն այն է, որ գտնվեց Նիկոլի լեգենդին հավատացող մարդկանց մի ստվար զանգված».Կարեն Վարդանյան

Ողբերգությունն այն չէ, որ Նիկոլն արագի մեջ ոտի վրա հորինեց ինչ-որ գաղտնի զեկույցի մասին լեգենդը: Ողբերգությունն այն է, որ գտնվեց այդ լեգենդին հավատացող մարդկանց մի ստվար զանգված: Հանրության մի հատվածը դեռ չի ուզում ինքնուրույն մտածել, վերլուծել ու տեսնել, որ դա անհեթեթություն է, որ չի կարող նման բան լինել, նրանք ուղղակի կուրորեն հավատում են մեկ մարդու բոլոր խոսքերին: Սա անձի պաշտամունքի շատ տիպիկ դրսևորում է Հայաստանում:

Խելացի, գրագետ ու մտածող մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչի է հանգեցնում անձի պաշտամունքը և դեպի ուր կարող է տանել այդ երևույթը հասարակությանը, ինչ հետևանքներ կարող է ունենալ երկրի համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ  Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով