Նիկոլ Փաշինյանը կհանձնի՞ իշխանությունը Վազգեն Մանուկյանին.7or.am

Загрузка...

7or.am-գրում է

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է անցումային արդարադատությունիրականացնել։ Դրա համար նա նախագիծ է ներկայացրել, որտեղ, մասնավորապես, նշված է. «Հավաքվելուեն 1991 թվականի սեպտեմբերից ի վերտեղի ունեցած բոլոր ընտրականգործընթացներում մարդուիրավունքների զանգվածային,պարբերական խախտումներիինչպեսնաև հետընտրական գործընթացումտեղի ունեցած քաղաքականհետապնդումների վերաբերյալփաստեր»։

Գործադիրը նախատեսում է փաստահավաք հանձնաժողով ստեղծել։ Այդ հանձնաժողովի գործառույթն է լինելու 1991-2018 թվականներիընթացքում Հայաստանում տեղի ունեցած խախտումների դեպքերի ուսումնասիրությունը և դրանց վերաբերյալտեղեկությունների հավաքումը։

Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը լինելու է ստացված տեղեկությունների ամփոփումը զեկույցի մեջ:Հավաքված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովը զեկույցում Ազգային ժողովին և Կառավարությանը կներկայացնի խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի, չափերի և դրա անհրաժեշտության, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության և ուղղությունների վերաբերյալ:

Դատելով նախագծի բովանդակությունից՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի իր երբեմնի կարգավիճակը փոխարինել նորանկախ Հայաստանի գլխավոր խմբագրի ու սրբագրիչի կարգավիճակով։ Դե եթե այդպես է որոշել, ապա արդարությունը և բարոյականությունը պահանջում են, որ նա պատրաստվի իշխանությունը հանձնել Վազգեն Մանուկյանին։ Այլապես անցումային արդարադատությունը կդառնա ձևական մի բան և կծառայի ընդամենը որպես քաղաքական գործիք ու սեփականության վերաբաշխման միջոց։

Եթե «ժողովրդի» վարչապետն անկեղծորեն ուզում է 1991–ից հետո տեղի ունեցած ընտրախախտումներն ուսումնասիրել ու հետագայում իրավախախտումներից տուժած անձանց իրավունքները վերականագնել, ապա պետք է սկսի 1996–ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից (եթե Պարույր Հայրիկյանին մնար, ապա նա առաջ կքաշեր 1991–ին տեղի ունեցած Պառավաքարի դեպքերը և կսկսեր այդտեղից)։ Մանավանդ որ վարչապետ Փաշինյանը հրապարակավ հայտարարել է, որ Մանուկյանին համարում է ընտրակեղծիքների արդյունքում տուժած գործիչ։

Իսկ այն, որ 1996–ին ընտրությունները կեղծվել են, ու տապալվել է սահմանադրական կարգը, գիտեն բոլորը, և ընդունում են անգամ տերպետրոսյանական իշխանության կարկառուն ներկայացուցիչներ Կարապետ Ռուբինյանը, ով այն ժամանակ ԱԺ փոխնախագահ է եղել, և Վանո Սիրադեղյանը, ով այն օրերի Ներքին գործերի ամենակարող նախարարն էր։

Սիրադեղյանը հետագայում՝ քեֆերից մեկի ժամանակ, հայտարարեց, որ հանուն իշխանությունը պահելու՝ կարելի էր մի 800 մարդ սպանել։

1996–ին առաջին անգամ նորանկախ Հայաստանում տանկեր մտցվեցին մայրաքաղաք, և սուպերազդեցիկ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ եթե ընդդիմությունը 100 տոկոս ձայն էլ հավաքեր, ապա ուժայինները, միևնույն է, նման քաղաքական ղեկավարներին չէին ընդունի։

1996–ի ընտրություններն անարդար էին գնահատել նաև միջազգային կառույցները։ Մասնավորապես, ԱՄՆ պետական դեպարտամենտը, որը արձանագրել էր նաև հետընտրական փուլում տեղի ունեցած զանգվածային ծեծուջարդերը, այդ թվում՝ պատգամավորներին ու իշխանությունների քաղաքական ընդդիմախոսներին։

Հիմա եթե Նիկոլը որոշել է այս հարցերին անդրադառնալ ու վերականգնել տուժածների իրավունքները, ապա պետք է նախապատրաստի իշխանության հանձնումը Վազգեն Մանուկյանին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...