Monthly Archives: Հուլիսի 2019

«Հայ ժողովրդի գլխավոր դարդուցավի կապակցությամբ».Արտյոմ Խաչատրյան

Հայ ժողովուրդը պարեց բոլոր պարերը, լուծեց բոլոր հարցերը, հատկապես տնտեսական ու ղարաբաղյան, մնացին կանայք, որոնց բռնություն է սպառնում: Եվ արդեն տևական ժամանակ ու առաջիկա ամիսներին հայ ժողովուրդը պիտի ստիպված մոռանա ամեն ինչ և զբաղվի կանանց բռնությունից փրկելու կարևորագույն հարցով: Ավելորդ է ասել, որ հիփոթետիկ բռնության դեմ պայքարելն ամոթ է, դա նւոյնն է, որ պայքարես հիփոթետիկ… Կարդալ ավելին »

Քաղաքական աշունն արդեն թակում է Նիկոլի դուռը․ հրաժարականի պահա՞նջ․ «Իրատես»

Աշունն արդեն թակում է Նիկոլի դուռը։ Քաղաքական աշունը։ Այն ջրբաժանն է լինելու Նիկոլի համար ոչ միայն այն պատճառով, որ քաղաքական ուժերը հավուր պատշաճի պատրաստվում են աշնանային զարգացումներին, այլև մեկ այլ պարզունակ պատճառով։ Լրանում է Նիկոլի վարչապետության մեկ տարին, ինչն ինքնին նշանակում է՝ կարելի է նրան հրաժարականի պահանջ ներկայացնել։ Ըստ Սահմանադրության։ Սրան դեռ կանդրադառնանք, առաջ գնալով… Կարդալ ավելին »

Աննա Հակոբյանին պետք է հարցաքննել. «Իրատես»

Իրատեսը գրում է.«Իրատեսի» նախորդ համարում տպագր­ված «Պարտադրում են «մուծվել»» վերտա­ռությամբ լուրը, որն առնչվում էր Աննա Հակո­բյանի հիմնադրամներին, վերջինիս շատ է հուզել։ Այնքան, որ ունենալով բարձրաստի­ճան պաշտոնյայի տիկնոջ կարգավիճակ Ան­նա Հակոբյանը փոքր-ինչ զսպվածություն անգամ չի դրսևորել, լրատվական ողջ համ­քարությանը զրպարտել է անհիմն մեղադ­րանքներ հնչեցնելով։ Ահա Աննա Հակոբյանի գրասենյակի արձագանքը «Մեր տեղեկու­թյուններով՝ այս լուրը պատվիրել է նախկին կոռումպացված համակարգի մի… Կարդալ ավելին »

Ամեն օր պատերազմի սպառնալիքի տակ ապրող պետությունում չպետք է Ստամբուլյան կոնվենցիան առաջնային լինի

Արդարադատության նախարարությունից սպասումներն ավելի մասնագիտական դաշտում էին, քան քաղաքական՝ ավաղ…։ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վերաբերյալ: Արդարադատության նախարարությունը հետ չմնալով այսօրվա իշխանությանը բնորոշ վարքագծից՝ այլընտրանքային կարծիք ունեցողներին շտապեց մեղադրել Կոնվենցիայի գաղափարը դավադրաբար սխալ մեկնաբանելու մեջ: Կարծում եմ, արդարադատության նախարարությունը պիտի ավելի… Կարդալ ավելին »

«Թավշյա» իշխանությունների իրական դեմքը. ապօրինությունների մեկ տարին

Մեկ տարուց ավել է՝ Հայաստանը վերածվել է «թավշյա» երկրի։ 2018-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցող դեպքերի ընթացքում տրվող խոստումների ժամանակ ամենահաճախ ու բարձր կրկնվող հավաստիացումներն էին՝ «վենդետա չի՛ լինելու», «կադրային ջարդ չի՛ լինելու»։ Բայց հենց դրանք դարձան առաջին պայթած ստերը իշխանափոխությունից հետո։ Անցնող մեկ տարվա մեջ իշխանությունը ամբողջ ուժով լծվել էր Քոչարյանի նկատմամբ վենդետա իրականացնելուն: Ինչպես գիտեք,… Կարդալ ավելին »

Եկեք չմոռանանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերյան ընտրություններին հասարակությունից քվե է խնդրել՝ երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար

Այսօր նամակով դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մարզային ներդրումային ֆորումների վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն ստանալու համար: Մասնավորապես՝ շուրջ 6 մարզում իրականացվել է այդ ֆորումները և մեզ հետաքրքրում է՝ 1. Ֆորումների ընթացքում պետբյուջեից ինչքա՞ն ֆինանսավորում է հատկացվել մարզային ֆորումները կազմակերպելու համար: 2. Արդյո՞ք կա հստակեցված պատկեր, թե ֆորումներից հետո ինչ ներդրումային ծրագրեր են իրագործվել, արդյո՞ք գործադիրը… Կարդալ ավելին »

Իշխանության ներկայացուցիչների բոլոր հայտարարությունները այն մասին, թե իբր Հայաստանում տուրիստների թվի աճ կա, բացարձակ և լկտի սուտ են

Իշխանության ներկայացուցիչների բոլոր հայտարարությունները այն մասին, թե իբր Հայաստանում տուրիստների թվի աճ կա, բացարձակ և լկտի սուտ են: Մարդիկ օրը ցերեկով ստում են՝ մեզ պարզապես հիմարի տեղ դնելով: Նրանք չեն հասկանում, որ մենք կույր չենք, ունենք մտածելու ունակություն և տեսնում ենք, որ օրինակ նախորդ ժամանակաշրջանի տուրիստների թիվը համեմատ նվազել է, որ տուրիզմը Հայաստանում մեռնում է:… Կարդալ ավելին »

Կարող ենք Վրաստանում ընդհանրապես հայ պատգամավոր չունենալ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հաջորդ ըարի Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Վրաստանի Նինոծմինդա շրջանային սակրեբուլոյի միակ հայ ընդդիմադիր պատգամավոր Վաղինակ Ղազարյանը «Իրավունքին» տեղեկացրեց, որ վրացական ընդդիմությունը հասավ նրան, որ առաջիկա ընտրությունները տեղի ունենան բացառապես համամասնական ընտրակարգով: Այսինքն՝ այլեւս մեծամասնական ընտրված պատգամավորներ չեն լինելու: Վ. Ղազարյանի գնահատմամբ՝ սա կարող է բացասական անդրադառնալ Ջավախքի վրա, եւ հայազգի… Կարդալ ավելին »

Ստորագրահավաքն ավարտվել է, Սամվել Բաբայանն սպասում է Փաշի­նյանի վերջնական դիրքորոշմանը.«Փաստ»

Արցախում Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն ավարտվել է, սակայն Բաբայանի թիմը դեռ չի շտապում դրանք ներկայացնել ԿԸՀ. առաջիկա օրերին կներկայացվի։ Դիմումները հանձնելու՝ օրենքով նախատեսված ժամկետը դեռ չի ավարտվել, իսկ այդ ընթացքում նախաձեռնության անդամները սրբագրում են ստորագրությունների թերթիկները։ Սպասվում է, որ ԿԸՀ կհանձնվի մոտ 17-18 հազար ստորագրություն, որը իրավական և ընթացակարգային առումով պետք է ստուգվի նաև ԿԸՀ-ի… Կարդալ ավելին »