«Թավշյա» իշխանությունների իրական դեմքը. ապօրինությունների մեկ տարին

Մեկ տարուց ավել է՝ Հայաստանը վերածվել է «թավշյա» երկրի։ 2018-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցող դեպքերի ընթացքում տրվող խոստումների ժամանակ ամենահաճախ ու բարձր կրկնվող հավաստիացումներն էին՝ «վենդետա չի՛ լինելու», «կադրային ջարդ չի՛ լինելու»։ Բայց հենց դրանք դարձան առաջին պայթած ստերը իշխանափոխությունից հետո։ Անցնող մեկ տարվա մեջ իշխանությունը ամբողջ ուժով լծվել էր Քոչարյանի նկատմամբ վենդետա իրականացնելուն:

Ինչպես գիտեք, արդեն լրացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մեկ տարին։ 2018-ի հուլիսի 28-ին որպես վկա հարցաքննության հրավիրված Ռ․ Քոչարյանի կարգավիճակը տեղում փոխվեց, և նա կալանավորվեց որպես մեղադրյալ։ Այսպես նենգությամբ սկսված գործը մեկ տարում վերածվեց օրենք-օրինականության կոպտագույն ոտնահարումների արենայի: Օրինախախտումներն այնքան շատ էին, որ դրանք դադարեցին լինել սոսկ մեր երկրի ներքին հարցը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մեկ տարվա ընթացքում բազմիցս թվացել է, որ մի օր խելամտորեն վերջ կտրվի այս անիմաստ դատին, որը պետությանը կպցրած բալաստի նման խոչընդոտում է դրա զարգացմանը։ Բայց չէ, հաջորդող ամեն քայլն ավելի ու ավելի է հեռանում օրենքից, և խախտումներն արդեն հասել են դատավորներներին և ՍԴ-ին։ Այսօր թիրախում է Դավիթ Գրիգորյանը, ով ոչ միայն Արցախի գործող և նախկին նախագահների երաշխավորությամբ փոխեց նախագահ Քոչարյանի խափանման միջոցը, այլև գործն ուղարկեց ՍԴ՝ Ռ․ Քոչարյանին մեղսագրվող հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար, որտեղից էլ գործն ուղղվեց միջազգային ատյաններ՝ ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։ Սա արդեն չափազանց էր իշխանությունների համար, ուստի Գրիգորյանին պատժելու և մյուս դատավորների աչքը վախեցնելու մտադրությամբ «վերակենդանացվեց» մերժված մի բողոք, դատավոր Դ․Գրիգորյանի և նրա աշխատակազմի աշխատասենյակներից օրենքի խախտումներով առգրավվեցին Ռ․Քոչարյանի գործի հետ առնչություն ունեցող նյութեր։ Կիրակի օրը հայտնի դարձավ, որ նոր կազմով ԲԴԽ-ն կասեցրեց դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները՝ փաստորեն կատարելով քաղաքական առաջին պատվերը։

Պարադոքս է, բայց մեծ հաշվով այս գործից ամնաշատը շահեց քաղաքական հետապնդման թիրախ Ռոբերտ Քոչարյանը, ով կարողացավ մաքրել տարիներ ի վեր իրեն վերագրվող կեղծիքներին։ Դատական բաց նիստերում Քոչարյանի կեցվածքն ու ելույթները, նրա հարցազրույցները, արտաքին աշխարհի բացահայտ համակրանքը նրա նկատմամբ՝ ի չիք դարձրին նրա անվան շուրջ 2 տասնամյակ ներարկած թույնն ու նեգատիվը հատկապես երիտասարդության շրջանում։
Քոչարյանը այս գործում շահել է և շահող է դուրս գալու, ինչն ապացուցում է նաև այն, որ նրա աջակիցների թիմը օր օրի ընդլայնվում է, իսկ վարչապետի՝ դատարաններն արգելափակելու կոչին արձագանքում են սակավաթիվ մարդիկ:

Ֆեսյբուք`Paradox Media

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով