Monthly Archives: Հուլիսի 2019

Իսկ որտե՞ղ է Վարդան Օսկանյանը. Նա ճամբա՞ր է փոխել «Հրապարակ»

«Հետաքրքիր է, որ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր մարդկանցից մեկի՝ Վարդան Օսկանյանի նկատմամբ նորօրյա իշխանությունները բավականին անտարբեր են, չնայած չես ասի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ փոխնախարար, Քոչարյանի ժամանակ ԱԳ նախարար աշխատած Վարդան Օսկանյանն աղքատ մարդ է կամ որեւէ մասնակցություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերին, էլ չենք ասում, որ նա նաեւ Քոչարյանի համար նախագահի ամենաընդունելի թեկնածուն էր 2008-ի… Կարդալ ավելին »

«Իմ քայլը» կփորձի՞ տապալել Ստամբուլյան կոնվենցիան «Փաստ»

«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի հետ կապված իշխանական բուրգում լուրջ ճաքեր են առաջացել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խմբակցությունը տարբեր խմբերի շահեր է ներկայացնում, որոնք շատ դեպքերում հակասում են միմյանց, կոնվենցիայի հետ կապված, ըստ տեղեկությունների, խմբակցության ներսում բացահայտ բախումներ են սպասվում։ Այն ջանքերը, որոնք ներկայումս ներդնում է Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ քայլը» խմբակցությունում կոնսենսուս ապահովելու նպատակով, որպեսզի… Կարդալ ավելին »

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքում՝ 10:00-16:00 Արցախի փ. 138 եւ Սարմի փ. 103 սեփական տները, 11:00-13:00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 24 շենքը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-16:00 Սայաթ-Նովա պող. 6 շենքը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-17:00 «Երեւան մոլ» առեւտրի եվ… Կարդալ ավելին »

Սահմանին գազի թանկացումից հետո արդեն 7 ամիս «Գազպրոմ Արմենիայում» պարգևավճար չեն ստացել.«Փաստ»

Թերթի տեղեկություններով, բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել «Գազպրոմ Արմենիա» ընկե­րությունում, որտեղ աշխատակիցներն անհանգստացած են այն առումով, որ 2019 թվականի 7 ամիսների ընթացքում ոչ մի պարգևավճար չեն ստացել։ Ի դեպ, նշենք, որ «Գազպրոմ Արմենիան» այն ընկերություններից է, որի աշխա­տակիցները մինչև այս տարի եռամսյա­կը մեկ պարտադիր ստանում էին պարգևավճարներ։ Ընկերության՝ մեր աղ­բյուրի փոխանցմամբ, սա տեղի է ունեցել… Կարդալ ավելին »

Որն է դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու հիմքը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԲԴԽ նիստից, որի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած Երեւան քաղաքի ընդհանուր իրավասու­թյան դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու որոշում է կայացվել։ Մաս­նավորապես, գլխավոր դատախազի պաշտոնակատարը անձամբ է գնացել ԲԴԽ եւ ներկայացրել քրեական գործով ապացույցները։ «Ժողովուրդ» օրաթերթին նախաքննական մարմնի՝ ՀՔԾ-ի ձեռքում Դավիթ Գրիգոր­յանի մասով հայտնաբերված ապացույցներից մի կարեւոր… Կարդալ ավելին »

Էդ թոշակառուները փաստորեն անտաղանդ էին,որ դրախտ չդարձավ իրենց կյաքը կամ էլ հակահեղափոխական ,ի՞նչ իմանաս

Նիկոլը հավանաբար մոռացել է,որ մարդիկ հրապարակ չէին եկել 50.000 փոխարեն 60.000 ստանալու համար: Կամ կարողա մտածումա թոշակառուն պետք է գոհ լինի էդ երկու ավելացված կոպեկի համար:Չկա նման բան: Մարդիկ դուրս էին եկել լավ ապրելու համար:Բա դրախտում էսքան ցածր աշխատավարձ ու թոշակ կլինի ,որ ստեղա) Էդ թոշակառուները փաստորեն անտաղանդ էին,որ դրախտ չդարձավ իրենց կյաքը կամ էլ… Կարդալ ավելին »

Բանկոմատը պայթեցրել են և հափշտակել 18 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից շուրջ 18 մլն դրամ գողանալու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 04:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, այն է՝ պայթեցնելու եղանակով, բացել են «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող, Երևան քաղաքում գտնվող բանկոմատներից մեկի… Կարդալ ավելին »

«Կեցցե՛ մեր Վարչապետը, որ մեկ տարի առաջ բերին-քցին մեր ջանին».Աղվան Պողոսյան

Ի՞նչ է իրականում կատարվում Վարչապետի ՖԲ-ի էջի հետ։ Եզրակացություն 1. Վարչապետը իր անմոռանալի հանգիստը անցկացնում է՝ ծիրանի արաղ խմելով: Եզրակացություն 2. Կառավարության շենքից գողացել են Վարչապետի հեռախոսը, պլանշետը և նոթբուքը։ Կարծում եմ՝ երկրորդ եզրակացությունը իրականության հետ որևէ աղերս չունի։ Կեցցե՛ մեր Վարչապետը, որ մեկ տարի առաջ բերին-քցին մեր ջանին։ Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

ԲԴԽ հայտարարությունը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների դադարեցման և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Այսօր՝ հուլիսի 29-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կապված Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների դադարեցման և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: «Սույն թվականի հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով… Կարդալ ավելին »