Daily Archives: 10.07.2019

Բաբուխանյանն ընդդեմ Սորոսի դատը հետաձգվեց. լույս չկա

Էլեկտրոէներգիայի բացակայությունն արդեն ապացույցն է, որ երկիրը սորոսականների ձեռքում գտնվելով` օրեցօր քայքայվում է: Վերջին 25 տարում չի եղել, որ այսպիսի անջատումներ լինեն: 90-ականներին ենք վերադառնում, որովհետեւ վերադարձել են այն ուժերը, որոնք այլ գաղափարախոսությամբ են տոգորված` սորոսական են, ուլտրալիբերալ են, ինչպիսին Լեւոն Տեր-Պետրոսյանն է եւ իր հոգեզավակ Նիկոլը: Երկրի այս վիճակը, աղբը, քարուքանդը, անլույս դատարանը, վկայում… Կարդալ ավելին »

Սրանք իշխանության եկան մեղադրելով նախկիններին՝ տասնամյակներ շարունակ երկիրը և ժողովրդին թալանելու մեջ.Գևորգ Գևորգյան

Սրանք իշխանության եկան մեղադրելով նախկիններին՝ տասնամյակներ շարունակ երկիրը և ժողովրդին թալանելու մեջ: «Ծեփեմ», «փռեմ ասֆալտին», «բյուջե վերադարձնեմ ժողովրդից խլածը», «հարայ բռնեք մկներին» և այլն. լոզունգներ, որոնք շատ մեծ հոգեբանական ազդեցություն ունեցան մարդկանց վրա և այս տրյուկով ժողովրդին հանեցին փողոց, խոստանալով սոցիալական և բարոյական արդարության հաղթանակ: Իսկ արդյունքում, մեկ տարի և ավելի է հետևյալ իրավիճակն է… Կարդալ ավելին »

Մահացել է գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանը

Այսօր 76 տարեկանում կյանքից հեռացել է Շուշիի ազատագրման գործողության շտաբի պետ, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանը: Ռաֆայել (Ֆելիքս) Հովհաննեսի Գզողյանը ծնվել է 1943թ. հունվարի 15-ին, ՀՀ Լոռու մարզի Շամլուղբնակավայրում։ Գզողյանը 1963թ. Տաշքենդի տանկային բարձրագույն հրամանատարական ուսումնարանն ավարտելուց հետո ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Անդրկովկասյան ռազմական օկրուգի տարբեր զորամասերի հրամանատարական պաշտոններում՝ որպես տանկային դասակի, վաշտի, գումարտակի, զորամասի հրամանատար, ուսումնական կենտրոնի պետ։ 1988թ. զորացրվել է խորհրդային… Կարդալ ավելին »

Գունավոր հեղափոխությունները և Հայաստանը.Նատալյա Սաղիյան

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ արդեն շուրջ մեկ տասնամյակ աշխարհի տարբեր անկյուններում ՛կազմակերպվում՛ են գունավոր հեղափոխություններ: Այո, հենց կազմակերպվում են, քանզի շահագրգռված ուժերը որպես կանոն գտնվում են տվյալ երկրի սահմաններից դուրս և հետապնդում են սեփական նպատակները, որոնք ամենևին չեն համընկնում տվյալ երկրի շահերի հետ: Այստեղ հարկավոր է նշել նաև, որ հեղափոխությունները հրահրվում էին ԱՄՆ-ի… Կարդալ ավելին »

Բարև, Լևոն, բարև, մութ ու ցուրտ տարիներ.Կարեն Վարդանյան

Ես ասում էի չէ՞, որ այս իշխանությունը տերպետրոսյանական կոռուպցիոն համակարգի ռեինկարնացիան է: Բոլոր չափանիշներով համընկնում է, բոլոր՝ տնտեսական անկում, մարդկանց սոցիալական վիճակի վատացում, գործազրկության ու արտագաղթի ավելացում, ընդդիմության նկատմամբ ճնշումներ ու բռնություններ, հանցագործությունների աճ, ամենաթողության մթնոլորտ, հիմա էլ էլեկտրաէներգիայի կոլապս: Բարև, Լևոն, բարև, մութ ու ցուրտ տարիներ: Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Մետրոպոլիտենում հոսանքն անջատվել է. գնացքները մնացել են թունելներում. Ուղեւորներին տարհանել են. խոսնակ

Այս պահի դրությամբ մետրոպոլիտենի թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղեւորները տարհանվել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր  էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ այդ մասին հայտնում են Երեւանի մետրոպոլիտենից: Նա, մասնավորապես, նշել է. «Հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետեւ հոսանքը… Կարդալ ավելին »